https://arm.sputniknews.ru/20220315/rusastany-pahanjum-e-qnnarkel-ukrainajum-kensalaboratorianeri-harcy-lavrov-39784402.html
Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսալաբորատորիաների հարցը․ Լավրով
Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսալաբորատորիաների հարցը․ Լավրով
Sputnik Արմենիա
Բանակցությունները Ուկրաինայի չեզոք ռազմական կարգավիճակի ապահովման շուրջ են ընթանում։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T16:01+0400
2022-03-15T16:01+0400
2022-03-15T21:19+0400
սերգեյ լավրով
ուկրաինա
կենսալաբորատորիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39777017_0:0:3360:1890_1920x0_80_0_0_391b1481a893a2ad890d51cfcfabaee0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի շրջանակում:ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ավարտին։«Մենք պահանջելու ենք այս իրավիճակում, առաջին հերթին, անդրադառնալ այս խնդրին այն պարտավորությունների համատեքստում, որոնք գործում են բոլոր այն երկրների համար, որոնք մասնակցում են կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիային։ Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայի հետ բանակցություններն ուղղված են նրա չեզոք կարգավիճակի ապահովմանը։«Բանակցությունները, որոնք այժմ շարունակվում են, այդ գործընթացի բոլոր մասնակիցների համար անվտանգության երաշխիքների համատեքստում Ուկրաինայի չեզոք ռազմական կարգավիճակի ապահովման շուրջ են ընթանում, Ուկրաինայի ապառազմականացման համատեքստում, որ դրա տարածքից ՌԴ-ին ոչ մի սպառնալիք երբեք չառաջանա։Եվ, իհարկե, երկրի ազգայնականացման քաղաքականության դադարեցման համատեքստում, որն ամրագրված է մի շարք օրենսդրական ակտերում, այդ թվում՝ բոլոր խտրական սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դրվել են ռուսաց լեզվի, ռուսական կրթության, մշակույթի, ռուսական ԶԼՄ-ների վրա», - ասել է նա։ Դժվար հնարավոր լինի Արևմուտքի հետ բանակցությունները շարունակել, ինչպես նախկինում. ՊեսկովՀիշեցնենք՝ մարտի 14-ին մեկնարկել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը: Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով ու ընդհատվել էր «տեխնիկական պատճառներով»։։Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար համատեղ հումանիտար միջանցքներ ապահովելու հարցում։Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ, ստեղծվել են աշխատանքային հատուկ խմբեր:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39777017_337:0:3068:2048_1920x0_80_0_0_bbeb4e70875c03267a8bfa2d02dfc3a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, կենսալաբորատորիա
սերգեյ լավրով, ուկրաինա, կենսալաբորատորիա
Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսալաբորատորիաների հարցը․ Լավրով
16:01 15.03.2022 (Թարմացված է: 21:19 15.03.2022) Բանակցությունները Ուկրաինայի չեզոք ռազմական կարգավիճակի ապահովման շուրջ են ընթանում։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանը պահանջում է քննարկել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքի պաշարների մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի շրջանակում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների ավարտին։
«Մենք պահանջելու ենք այս իրավիճակում, առաջին հերթին, անդրադառնալ այս խնդրին այն պարտավորությունների համատեքստում, որոնք գործում են բոլոր այն երկրների համար, որոնք մասնակցում են կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիային։
Եվ երկրորդը՝ կրկնակի, եռապատիկ եռանդով ձգտելու ենք, որ ամերիկացիները դադարեցնեն արգելափակել մեր առաջարկը, որը ներկայացվել էր դեռ 20 տարի առաջ, այդ կոնվենցիային կից վավերացման հատուկ մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին», - ասել է Լավրովը։
Նա ընդգծել է նաև, որ Ուկրաինայի հետ բանակցություններն ուղղված են նրա չեզոք կարգավիճակի ապահովմանը։
«Բանակցությունները, որոնք այժմ շարունակվում են, այդ գործընթացի բոլոր մասնակիցների համար անվտանգության երաշխիքների համատեքստում Ուկրաինայի չեզոք ռազմական կարգավիճակի ապահովման շուրջ են ընթանում, Ուկրաինայի ապառազմականացման համատեքստում, որ դրա տարածքից ՌԴ-ին ոչ մի սպառնալիք երբեք չառաջանա։
Եվ, իհարկե, երկրի ազգայնականացման քաղաքականության դադարեցման համատեքստում, որն ամրագրված է մի շարք օրենսդրական ակտերում, այդ թվում՝ բոլոր խտրական սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը, որոնք դրվել են ռուսաց լեզվի, ռուսական կրթության, մշակույթի, ռուսական ԶԼՄ-ների վրա», - ասել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 14-ին մեկնարկել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների
չորրորդ փուլը: Հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով ու ընդհատվել էր «տեխնիկական պատճառներով»։։
Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման են հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար համատեղ հումանիտար միջանցքներ ապահովելու հարցում։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ, ստեղծվել են աշխատանքային հատուկ խմբեր: