https://arm.sputniknews.ru/20220315/rusastann-u-irany-nvor-voraki-haraberutjunner-amragrvogh-pastatghter-en-patrastum-39778745.html
Ռուսաստանն ու Իրանը նոր որակի հարաբերություններ ամրագրող փաստաթղթեր են պատրաստում
Ռուսաստանն ու Իրանը նոր որակի հարաբերություններ ամրագրող փաստաթղթեր են պատրաստում
Sputnik Արմենիա
Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, չնայած արտաքին գործոններին, կայուն աճում է։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T14:36+0400
2022-03-15T14:36+0400
2022-03-15T14:36+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
հոսեյն ամիր աբդոլլահիան
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/33994676_0:0:3117:1754_1920x0_80_0_0_80d457025dc57d42d713f9070952aab3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են պատրաստում, որոնք կամրագրեն երկու երկրների միջև գործընկերության նոր որակի հարաբերությունները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկերոջ` Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններում։Նախարարն ընդգծել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը, չնայած արտաքին գործոններին, կայուն աճում է։Կողմերն անդրադարձել են նաև Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսմանըԻրանցի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ ընդգծելով, որ Թեհրանը բարձր է գնահատում ԳՀՀԾ–ի վերականգնման և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ջանքերը։«Ձեզ և ձեր գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում անօրինական պատժամիջոցները վերացնելու նպատակով համաձայնության հասնելու և շատ կառուցողական համագործակցության համար», - ասել է նա:Լավրովը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցըԱբդոլլահիանը հայտնել է նաև, որ իր գործընկերոջ հետ կքննարկի Ուկրաինայում, Աֆղանստանում, Եմենում, Սիրիայում տիրող իրավիճակը, կանդրադառնան միջազգային օրակարգի այլ հարցերի։Նշենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստան է մեկնել պաշտոնական այցով։Ուկրաինայի տարածքից ՌԴ–ին որևէ սպառնալիք չպետք է լինի. Լավրով
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/33994676_147:0:2878:2048_1920x0_80_0_0_5c45532e446ee1134298b289801e7871.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, սերգեյ լավրով
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, հոսեյն ամիր աբդոլլահիան, սերգեյ լավրով
Ռուսաստանն ու Իրանը նոր որակի հարաբերություններ ամրագրող փաստաթղթեր են պատրաստում
Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, չնայած արտաքին գործոններին, կայուն աճում է։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են պատրաստում, որոնք կամրագրեն երկու երկրների միջև գործընկերության նոր որակի հարաբերությունները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկերոջ` Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններում։
Նախարարն ընդգծել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը, չնայած արտաքին գործոններին, կայուն աճում է։
«Ուրախալի է, որ չնայած բոլոր հայտնի գործոններին` մեր ապրանքաշրջանառությունը ռեկորդային տեմպերով կայուն աճում է` անցյալ տարի աճել է գրեթե 80 տոկոսով՝ գերազանցելով 4 միլիարդ դոլարը»,- ասել է Լավրովը։
Կողմերն անդրադարձել են նաև Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսմանը
Իրանցի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ ընդգծելով, որ Թեհրանը բարձր է գնահատում ԳՀՀԾ–ի վերականգնման և Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված ջանքերը։
«Ձեզ և ձեր գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում անօրինական պատժամիջոցները վերացնելու նպատակով համաձայնության հասնելու և շատ կառուցողական համագործակցության համար», - ասել է նա:
Աբդոլլահիանը հայտնել է նաև, որ իր գործընկերոջ հետ կքննարկի Ուկրաինայում, Աֆղանստանում, Եմենում, Սիրիայում տիրող իրավիճակը, կանդրադառնան միջազգային օրակարգի այլ հարցերի։
Նշենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստան է մեկնել պաշտոնական այցով։