00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հակառակ մոտեցումներ ունեն Ուկրաինայի հարցում. Ռյաբկով

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցՍերգեյ Ռյաբկով
Սերգեյ Ռյաբկով - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Սերգեյ Ռյաբկով
Բաժանորդագրվել
Ռուսաստանի փոխարտգործնախարարը խիստ ապակառուցողական է համարում ԱՄՆ-ի դերը Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում հակառակ մոտեցումներ ունեն, Վաշինգտոնը փորձում է ոչնչացնել Մոսկվայի հետ հարաբերությունները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ շփումները, այդուհանդերձ, շարունակվում են, Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել դրանք, բայց այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայի շուրջ, ԱՄՆ–ի բազմամյա գործողությունների ուղղակի հետևանքն է:
«Մենք կարևորում ենք առկա խնդիրների քննարկումը։ Սակայն կուզենայի նշել, որ վերջին շրջանում մի շարք կարևոր ուղղություններով երկխոսությունը դադարեցնելու նախաձեռնություններն իրականացվել են հենց ամերիկյան կողմից», - հայտնել է նա։
Դիվանագետն ավելացրել է, որ Ռուսաստանում հույս ունեն՝ որոշ ժամանակ անց ԱՄՆ-ն կհասկանա, որ Մոսկվայի հետ անհրաժեշտ է շարունակել ռազմավարական կայունության հարցերի քննարկումը:
«Դա նրանց ընտրությունն է։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց Վաշինգտոնում կգա այն գիտակցումը, որ, օրինակ, պետք է քննարկել ռազմավարական կայունությունը։ Սա մի հարց է, որը մշակումներ է պահանջում, թեմատիկան շատ բարդ է, ու քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության տակ դա ընդհատելը մոտավորապես նույնն է, ինչ քաղաքացիական ավիացիայի թռիչքների արգելք մտցնել: Այսինքն՝ մարդիկ հիստերիայի մեջ են ընկել, կորցրել են ինքնատիրապետումը, և ահա նման քայլեր են անում», - ավելացրել է Ռյաբկովը։
Նա նշել է, որ դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային։ Օրինակ` հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանն իբր փորձում է խափանել «իրանական միջուկային գործարքի» վերականգնումը, բացարձակապես անհիմն են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
Լրահոս
0