https://arm.sputniknews.ru/20220315/rd-zun-verahskvoghutjan-tak-e-vercrel-voghj-khersvoni-shrjany-39769011.html
ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ողջ Խերսոնի շրջանը
ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ողջ Խերսոնի շրջանը
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ օպերացիայից։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T12:16+0400
2022-03-15T12:16+0400
2022-03-15T12:21+0400
վլադիմիր պուտին
իգոր կոնաշենկով
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
դոնեցկ
լուգանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39760938_0:99:2073:1265_1920x0_80_0_0_c8f3491014cec2ba3ac18b129e626ad6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մարտի 15-ի գիշերն ամբողջական վերահսկողության տակ է վերցրել է Խերսոնի ողջ շրջանը։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։Նա հավելել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի հարձակողական խմբավորումը ճեղքել է ուկրաինացի ազգայնականների պաշտպանությունը՝ վերահսկողության տակ վերցնելով Պանտելեյմոնովկա բնակավայրը, ընդ որում, դեպի Վերխնետորեցկոյե-Նովոսելովկա` 2 ելքով։ ԱՄՆ–ն Ուկրաինա ուղարկելու համար վարձկաններ է փնտրում` առաջարկելով օրական մինչև 2000 դոլարՌուսաստանի զինված ուժերը խոցել են նաև Կրամատորսկի մերձակայքում ուկրաինական զորքերի օդանավակայանը, ինչի հետևանքով ոչնչացվել է Սու-25-ի 4 գրոհիչ և 6 ուղղաթիռ:Երեկ երեկոյան Գուտա–Մեժիգորսկայա բնակավայրի մոտ ռուս դեսանտայինները գրավել են ազգայնականների և օտարերկրյա վարձկանների հենակետը, առգրավել Javelin ամերիկյան 10 համալիր և արևմտյան սպառազինության մի շարք այլ նմուշներ, այդ ամենը փոխանցվել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ուժերին:Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել են 156 անօդաչու թռչող սարք,1306 տանկ ու այլ զրահատեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
դոնեցկ
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39760938_57:0:2021:1473_1920x0_80_0_0_ad87d64ef6d5621f2de8f2f1dc33447d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, իգոր կոնաշենկով, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, դոնեցկ, լուգանսկ
վլադիմիր պուտին, իգոր կոնաշենկով, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, դոնեցկ, լուգանսկ
ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել ողջ Խերսոնի շրջանը
12:16 15.03.2022 (Թարմացված է: 12:21 15.03.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ օպերացիայից։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մարտի 15-ի գիշերն ամբողջական վերահսկողության տակ է վերցրել է Խերսոնի ողջ շրջանը։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի հարձակողական խմբավորումը ճեղքել է ուկրաինացի ազգայնականների պաշտպանությունը՝ վերահսկողության տակ վերցնելով Պանտելեյմոնովկա բնակավայրը, ընդ որում, դեպի Վերխնետորեցկոյե-Նովոսելովկա` 2 ելքով։
Ռուսաստանի զինված ուժերը խոցել են նաև Կրամատորսկի մերձակայքում ուկրաինական զորքերի օդանավակայանը, ինչի հետևանքով ոչնչացվել է Սու-25-ի 4 գրոհիչ և 6 ուղղաթիռ:
«Կրամատորսկի մոտ գտնվող ռազմական օդանավակայանում ոչնչացվել է 3 պահեստ՝ Սու-25–ի 4 ուկրաինական գրոհայինով և 6 ուղղաթիռով»,– ասել է Կոնաշենկովը։
Երեկ երեկոյան Գուտա–Մեժիգորսկայա բնակավայրի մոտ ռուս դեսանտայինները գրավել են ազգայնականների և օտարերկրյա վարձկանների հենակետը, առգրավել Javelin ամերիկյան 10 համալիր և արևմտյան սպառազինության մի շարք այլ նմուշներ, այդ ամենը փոխանցվել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ուժերին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել են 156 անօդաչու թռչող սարք,1306 տանկ ու այլ զրահատեխնիկա:
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է նաև 127 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 471 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1054 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։