https://arm.sputniknews.ru/20220315/rd-n-pashtvonapes-durs-e-galis-evrvopaji-khvorhrdic-agn-39804381.html
ՌԴ-ն պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից. ԱԳՆ
ՌԴ-ն պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Միաժամանակ Ռուսաստանը բաց է մնում կազմակերպության անդամների հետ պրագմատիկ համագործակցության համար։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T21:06+0400
2022-03-15T21:06+0400
2022-03-15T21:08+0400
ռուսաստան
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_110:0:3751:2048_1920x0_80_0_0_f69d63ed1c861fbcc375e98d3c8f4239.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՌԴ-ն պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության պետությունները, չարաշահելով իրենց մեծամասնությունը Եվրոպայի խորհրդում, այդ կազմակերպությունը հետևողականորեն դարձնում են հակառուսական քաղաքականության գործիք՝ հրաժարվելով իրավահավասար երկխոսությունից, իսկ փետրվարի 25-ին նրանք խտրական որոշում են կայացրել Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում Ռուսաստանի ներկայացվածությունը դադարեցնելու մասին:Լքելով Եվրոպայի խորհուրդը՝ Ռուսաստանը բաց է մնում կազմակերպության անդամների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պրագմատիկ և իրավահավասար փոխգործակցության համար և այն կոնվենցիաների շրջանակներում, որոնց մասնակցությունը կորոշի ՌԴ–ն։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37475599_1105:0:3836:2048_1920x0_80_0_0_3b378d031cca9ce997d4cbea2377124e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրախորհուրդ
ՌԴ-ն պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից. ԱԳՆ
21:06 15.03.2022 (Թարմացված է: 21:08 15.03.2022) Միաժամանակ Ռուսաստանը բաց է մնում կազմակերպության անդամների հետ պրագմատիկ համագործակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՌԴ-ն պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության պետությունները, չարաշահելով իրենց մեծամասնությունը Եվրոպայի խորհրդում, այդ կազմակերպությունը հետևողականորեն դարձնում են հակառուսական քաղաքականության գործիք՝ հրաժարվելով իրավահավասար երկխոսությունից, իսկ փետրվարի 25-ին նրանք խտրական որոշում են կայացրել Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում Ռուսաստանի ներկայացվածությունը դադարեցնելու մասին:
«Նման պայմաններում մեր երկիրը չի մնալու Եվրոպայի խորհրդում։ Ս. թ. մարտի 15-ին գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ–Բուրիչին ծանուցագիր է փոխանցվել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս է գալիս կազմակերպությունից», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Լքելով Եվրոպայի խորհուրդը՝ Ռուսաստանը բաց է մնում կազմակերպության անդամների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պրագմատիկ և իրավահավասար փոխգործակցության համար և այն կոնվենցիաների շրջանակներում, որոնց մասնակցությունը կորոշի ՌԴ–ն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։