https://arm.sputniknews.ru/20220315/petq-e-hstakecvi-lgh-kargavitshaky-mirzvojany-khaghaghutjan-pajmanagri-5-skzbunqi-masin-39766875.html
Պետք է հստակեցվի ԼՂ կարգավիճակը. Միրզոյանը` խաղաղության պայմանագրի 5 սկզբունքի մասին
Պետք է հստակեցվի ԼՂ կարգավիճակը. Միրզոյանը` խաղաղության պայմանագրի 5 սկզբունքի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու պնդել` ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T11:18+0400
2022-03-15T11:18+0400
2022-03-15T11:21+0400
արարատ միրզոյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
դելիմիտացիա
դեմարկացիա
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38230754_0:83:1600:983_1920x0_80_0_0_7f42ecca4376bb66a46d1358464ea7db.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վստահ է` Ադրեբջանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքն ամբողջությամբ չի արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում, որտեղ ներկայացրել է այդ սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։Նշենք, որ մարտի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները։Միրզոյանը կարևորել է այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Քանի որ նշված կետերից մեկն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչմանն է վերաբերում, ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է` դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին 2 երկիրն էլ համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։Խոսելով նաև Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում առկա սահմանազատման և սահմանագծման գործընթացի , ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, նա հայտնել է, որ Հայաստանը շարունակում է հետևողական լինել, որպեսզի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները լիարժեք կյանքի կոչվեն։ Նախարարը նաև շեշտել է, որ հայկական կողմը նույնիսկ հանդես է եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես, օրինակ, զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։Նախարարը նաև հիշեցրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:Արցախյան թնջուկ, կամ ինչ իմաստ ունի անընդհատ վիճաբանել անցյալի շուրջ, երբ ապագան անորոշ է
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38230754_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7e156b21a1755f9c49499152d0a79b43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միրզոյանէ հայկական կողմ դիրքորոշում
միրզոյանէ հայկական կողմ դիրքորոշում
Պետք է հստակեցվի ԼՂ կարգավիճակը. Միրզոյանը` խաղաղության պայմանագրի 5 սկզբունքի մասին
11:18 15.03.2022 (Թարմացված է: 11:21 15.03.2022) ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու պնդել` ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վստահ է` Ադրեբջանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի 5 սկզբունքն ամբողջությամբ չի արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։
Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Արմենպրեսին» տված հարցազրույցում, որտեղ ներկայացրել է այդ սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։
Նշենք, որ մարտի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը
հանրայնացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները։
Միրզոյանը կարևորել է այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։ Քանի որ նշված կետերից մեկն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչմանն է վերաբերում, ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է` դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին 2 երկիրն էլ համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։
«Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»,– ասել է Միրզոյանը:
Խոսելով նաև Ադրբեջանի կողմից հնչեցված առաջարկներում առկա սահմանազատման և սահմանագծման գործընթացի , ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, նա հայտնել է, որ Հայաստանը շարունակում է հետևողական լինել, որպեսզի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները լիարժեք կյանքի կոչվեն։ Նախարարը նաև շեշտել է, որ հայկական կողմը նույնիսկ հանդես է եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես, օրինակ, զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է։
Նախարարը նաև հիշեցրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: