https://arm.sputniknews.ru/20220315/petq-che-rdin-meghadrel-ara-abrahamjany-hh-ishkhanutjunnerin-meghadrec-angvortsutjan-mej-39771855.html
Պետք չէ ՌԴ–ին մեղադրել. Արա Աբրահամյանը ՀՀ իշխանություններին մեղադրեց անգործության մեջ
Պետք չէ ՌԴ–ին մեղադրել. Արա Աբրահամյանը ՀՀ իշխանություններին մեղադրեց անգործության մեջ
Sputnik Արմենիա
Նա համոզված է, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և զբաղված են իրենց գործընկերներին անհիմն պահանջներ առաջադրելով։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T13:05+0400
2022-03-15T13:05+0400
2022-03-15T13:41+0400
արա աբրահամյան
հայաստան
ռուսաստան
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39773440_0:62:1101:681_1920x0_80_0_0_1f907ae8172f9ba71362c8a5d00ee40d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանի իշխանություններին մեղադրեց մարդասիրական հարցերի, Լեռնային Ղարաբաղի կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ անգործության մեջ: Այս մասին նա հայտարարեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:Աբրահամյանը նկատեց` արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են ստացվում Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, քանի որ տեղի ունեցած վթարից հետո ադրբեջանցի զինծառայողները հայկական կողմին թույլ չեն տալիս մոտենալ գազատարին և վերանորոգել այն։Նրա կարծիքով` սփյուռքի հետ աշխատանքը հավուր պատշաճի չի տարվում, իսկ դա կարող է ծանր հետևանքների հանգեցնել։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, բրահամյանի խոսքով, անգործ է և ճիշտ կլինի փակել այն, իսկ դրա ֆինանսավորմանն ուղղված միջոցները բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին։Նախատեսում ենք ՀՀ–ում միջազգային նորմերով օնկոլոգիական կենտրոն բացել. Արա ԱբրահամյանՄիևնույն ժամանակ, նա համոզված է, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և զբաղված են գործընկերների նկատմամբ պահանջների առաջադրմամբ, այլ ոչ թե աշխատանքով, այնինչ կարող էին ամրապնդել տնտեսությունն ու անվտանգությունը։Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Արա Աբրահամյանը բազմիցս քննադատել է իշխանություններին և անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ալյանս» կուսակցությանը։ Ինքն էլ պատգամավոր առաջադրվել չէր կարող, քանի որ վերջին 5 տարում Հայաստանում մշտական հիմունքներով չի բնակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39773440_32:0:1009:733_1920x0_80_0_0_fab05becb5ce3b5b10d06a8d74398f01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա աբրահամյան, հայաստան, ռուսաստան, իշխանություն, ընդդիմություն
արա աբրահամյան, հայաստան, ռուսաստան, իշխանություն, ընդդիմություն
Պետք չէ ՌԴ–ին մեղադրել. Արա Աբրահամյանը ՀՀ իշխանություններին մեղադրեց անգործության մեջ
13:05 15.03.2022 (Թարմացված է: 13:41 15.03.2022) Նա համոզված է, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և զբաղված են իրենց գործընկերներին անհիմն պահանջներ առաջադրելով։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանի իշխանություններին մեղադրեց մարդասիրական հարցերի, Լեռնային Ղարաբաղի կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ անգործության մեջ: Այս մասին նա հայտարարեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Աբրահամյանը նկատեց` արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են ստացվում Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին, քանի որ տեղի ունեցած վթարից հետո ադրբեջանցի զինծառայողները հայկական կողմին
թույլ չեն տալիս մոտենալ գազատարին և վերանորոգել այն։
«Մենք անընդհատ լսում ենք Բաքվի դիրքորոշումը։ Նրանք խոսում են իրենց առաջ քաշած 5 պայմանի մասին, մինչ այդ էլ մեր ԱԳՆ-ն հայտնել էր Ադրբեջան ուղարկված առաջարկների մասին։ Ի տարբերություն ադրբեջանական պայմանների, որոնք արդեն հասանելի են և կարելի է ծանոթանալ դրանց, հայկականն անհնար է գտնել»,- նշեց Աբրահամյանը։
Նրա կարծիքով` սփյուռքի հետ աշխատանքը հավուր պատշաճի չի տարվում, իսկ դա կարող է ծանր հետևանքների հանգեցնել։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, բրահամյանի խոսքով, անգործ է և ճիշտ կլինի փակել այն, իսկ դրա ֆինանսավորմանն ուղղված միջոցները բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին։
Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և զբաղված են գործընկերների նկատմամբ պահանջների առաջադրմամբ, այլ ոչ թե աշխատանքով, այնինչ կարող էին ամրապնդել տնտեսությունն ու անվտանգությունը։
«Ռուսաստանին մեղադրում են այն բանում, որ նա չի օգնում Հայաստանին, բայց Ռուսաստանն օգնում է նրանց, ովքեր ճիշտ հարցադրումներ են անում, դրանք ժամանակին է առաջ քաշում և մատնանշում կողմերի շահը։ Եթե չեն կարողանում դա անել, ապա թող չմեղադրեն այլ երկրներին»,- ասել է ՌԴ հայերի միության ղեկավարը։
Նշենք, որ
Հայաստանում իշխանափոխությունից հետո Արա Աբրահամյանը բազմիցս քննադատել է իշխանություններին և անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Ալյանս» կուսակցությանը։ Ինքն էլ պատգամավոր առաջադրվել չէր կարող, քանի որ վերջին 5 տարում Հայաստանում մշտական հիմունքներով չի բնակվել։