https://arm.sputniknews.ru/20220315/menq-chunenq-teghekutjunner-vor-petq-e-mvot-zhamanakners-paterazm-sksvi-aats-pvokhtnoren-39778103.html
Մենք չունենք տեղեկություններ, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի. ԱԱԾ փոխտնօրեն
Մենք չունենք տեղեկություններ, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի. ԱԱԾ փոխտնօրեն
Sputnik Արմենիա
Ադրբեջանի առաջխաղացման մասին լուրերը Տիգրան Հարությունյանը «խուճապ տարածող տեղեկություններ» է համարում։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T14:31+0400
2022-03-15T14:31+0400
2022-03-15T14:40+0400
պատերազմ
հայաստան
արցախ
ներքին հանդ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/04/28549532_0:0:1600:901_1920x0_80_0_0_24b1d801e7cb3d53463489389211728d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում Ադրբեջանի առաջխաղացման մասին տեղեկությունները հիմնավոր չեն։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը` պատասխանելով, մասնավորապես, Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածքում հակառակորդի դիրքավորման մասին հարցին։Պատերազմի հավանականության մասին հարցին ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց, որ պատերազմը միշտ հնարավոր է, բայց այս պահին այդ մասին հավաստող տեղեկատվություն ԱԱԾ–ն չունի։Հիշեցնենք` Սյունիքի մարզի Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանցի զինվորականները նախկինում տեղակայված են եղել խորհրդային տարիների սահմանագծի երկայնքով, իսկ այժմ նրանք առաջ են շարժվել՝ դիրքավորվելով հին գյուղի մոտ, որտեղ գյուղի ներկայիս արոտավայրերն են ու խմելու ջրի աղբյուրը։Գյուղի բնակիչներից մեկն էլ Sputnik Արմենիային պատմել է, որ ադրբեջանցի զինվորականները գյուղի տարածում շուրջ 800-1000 մետր առաջ են եկել։
ներքին հանդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/04/28549532_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8b36e35f94dfe98277b4d95c8608226e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատերազմ, հայաստան, արցախ, ներքին հանդ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
պատերազմ, հայաստան, արցախ, ներքին հանդ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Մենք չունենք տեղեկություններ, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի. ԱԱԾ փոխտնօրեն
14:31 15.03.2022 (Թարմացված է: 14:40 15.03.2022) Ադրբեջանի առաջխաղացման մասին լուրերը Տիգրան Հարությունյանը «խուճապ տարածող տեղեկություններ» է համարում։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում Ադրբեջանի առաջխաղացման մասին տեղեկությունները հիմնավոր չեն։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը` պատասխանելով, մասնավորապես, Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածքում հակառակորդի դիրքավորման մասին հարցին։
«Դրանք խուճապ տարածող տեղեկություններ են։ Մենք այս պահին ոչ մի հստակ ինֆորմացիա չունենք։ Հիմնավոր չեն այդ տեղեկությունները»,– ասաց Հարությունյանը։
Պատերազմի հավանականության մասին հարցին ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց, որ պատերազմը միշտ հնարավոր է, բայց այս պահին այդ մասին հավաստող տեղեկատվություն ԱԱԾ–ն չունի։
«Կոնկրետ այս պահին մենք չունենք տեղեկություններ, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի»,– ասաց նա։
Հիշեցնենք` Սյունիքի մարզի Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանցի զինվորականները նախկինում տեղակայված են եղել խորհրդային տարիների սահմանագծի երկայնքով, իսկ այժմ նրանք առաջ են շարժվել՝ դիրքավորվելով հին գյուղի մոտ, որտեղ գյուղի ներկայիս արոտավայրերն են ու խմելու ջրի աղբյուրը։
Գյուղի բնակիչներից մեկն էլ
Sputnik Արմենիային պատմել է, որ ադրբեջանցի զինվորականները գյուղի տարածում շուրջ 800-1000 մետր առաջ են եկել։