00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մենք այդքան միամիտ չենք. Լուկաշենկոն ասել է` ինչու չեն պատասխանել «Տոչկա –Ու»–ի հարվածին

© Sputnik / Алексей НикольскийԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի կողմից Բելառուսի ուղղությամբ հրթիռի արձակման մասին։ Միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի- Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու օր առաջ Ուկրաինայի տարածքից հրթիռ է արձակվել, որը հաջողվել է խոցել:

«Ես ձեզ զգուշացրել եմ, որ մեզ դրդելու են այդ գործողությանը, այդ պատերազմին (Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը,– խմբ.)։ Մեզ փորձելու են այնտեղ ներքաշել։ Դրա վկայությունն է բառացիորեն երկու օր առաջ գիշերը մեր Բելառուսի տարածք հերթական հրթիռի արձակումը ՝ մեր տարածքի վրա «Տոչկա-Ու» հրթիռի հարվածը, որը մենք ռուսների հետ հաջողությամբ որսացել ու ոչնչացրել ենք Պրիպյատի տակ»,-ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով ՝ հրթիռի արձակման մասին անմիջապես չի հաղորդվել, քանի որ ժամանակ էր պետք տեղի ունեցածը պարզելու համար:
«Ի՞նչ է դա։ Նրանք ի՞նչ են։ Մեկ հրթիռով ուզում են ռմբակոծել Բելառուսը։ Չի՛ ստացվի: Այդ հրթիռը պարզապես չի հասնի մեզ։ Բայց ինչո՞ւ է դա արվում։ Որպեսզի սադրեք մեզ, և մենք սկսենք պատասխանել։ Բայց մենք այնքան էլ միամիտ չենք։ Մենք եթե պատասխանենք, ապա արդեն կարգին կպատասխանենք։ Որ կզգան` ինչն ինչոց է։ Առայժմ հանդուրժում ենք», - հավելել է բելառուսական պետության ղեկավարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
Լրահոս
0