https://arm.sputniknews.ru/20220315/marti-2-ic-sksats-hh-bankerum-shurj-6500-otarerkrja-qaghaqaci-e-grancvel-kb-39789059.html
Մարտի 2-ից սկսած ՀՀ բանկերում շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի է գրանցվել. ԿԲ
Մարտի 2-ից սկսած ՀՀ բանկերում շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի է գրանցվել. ԿԲ
Sputnik Արմենիա
Եթե բանկում հասկանում են, որ հաճախորդը ՀՀ բանկային համակարգն օգտագործում է բացառապես իր գումարները արտերկիր տարանցելու նպատակով, կարող են նաև մերժել նման... 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T17:14+0400
2022-03-15T17:14+0400
2022-03-15T17:15+0400
կենտրոնական բանկ (կբ)
ռուսաստան
ուկրաինա
հայաստան
մարտին գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_0:0:1600:901_1920x0_80_0_0_10d973f774eb47442a9c48a2356fa989.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ընթացքում` մարտի 2-ից մինչ օրս, Հայաստանի բանկերում շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի է գրանցվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Միաժամանակ, ԿԲ նախագահը չհերքեց, որ ՌԴ քաղաքացիներին ՀՀ բանկերը բավական խիստ ընթացակարգով են գրանցում։Հակառակ դեպքում, եթե բանկում հասկանում են, որ հաճախորդը ՀՀ բանկային համակարգն օգտագործում է բացառապես իր գումարները արտերկիր տարանցելու նպատակով, այդ դեպքում ՀՀ ԿԲ նախագահը չի բացառում, որ բանկը կարող է նաև մերժել նման հաճախորդների գրանցումը` իր հայեցողությամբ։ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը մարտի 14-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 24-ի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՀՀ իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներից ընդհանուր առմամբ 355 դիմում են ստացել Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցով։Դիմածներից 349–ը ՌԴ քաղաքացիներ են, 6–ը` Ուկրաինայի։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_129:0:1552:1067_1920x0_80_0_0_38c0732af30a42a4cf69b83941944741.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), ռուսաստան, ուկրաինա, հայաստան, մարտին գալստյան
կենտրոնական բանկ (կբ), ռուսաստան, ուկրաինա, հայաստան, մարտին գալստյան
Մարտի 2-ից սկսած ՀՀ բանկերում շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի է գրանցվել. ԿԲ
17:14 15.03.2022 (Թարմացված է: 17:15 15.03.2022) Եթե բանկում հասկանում են, որ հաճախորդը ՀՀ բանկային համակարգն օգտագործում է բացառապես իր գումարները արտերկիր տարանցելու նպատակով, կարող են նաև մերժել նման հաճախորդների գրանցումը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի ընթացքում` մարտի 2-ից մինչ օրս, Հայաստանի բանկերում շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի է գրանցվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Միաժամանակ, ԿԲ նախագահը չհերքեց, որ ՌԴ քաղաքացիներին ՀՀ բանկերը բավական խիստ ընթացակարգով են գրանցում։
«Բանկերը պատշաճ ուսումնասիրում են իրենց նոր հաճախորդներին, որպես կանոն փորձում են հասկանալ, թե հաճախորդները «տրանզիտ» հաճախորդնե՞ր են, թե՞ նրանց տնտեսական շահի կենտրոնն այս պահին հանդիսանում է ՀՀ–ն։ Եթե երկրորդ տարբերակն է, այսինքն` հաճախորդները ներգրավվում են ՀՀ բանկային համակարգ, որովհետև իրենց տնտեսական շահի կենտրոնի փոփոխություն է տեղի ունեցել, ապա որևէ խնդիր չի առաջանում»,– ասաց Գալստյանը։
Հակառակ դեպքում, եթե բանկում հասկանում են, որ հաճախորդը ՀՀ բանկային համակարգն օգտագործում է բացառապես իր գումարները արտերկիր տարանցելու նպատակով, այդ դեպքում ՀՀ ԿԲ նախագահը չի բացառում, որ բանկը կարող է նաև մերժել նման հաճախորդների գրանցումը` իր հայեցողությամբ։
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը մարտի 14-ին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 24-ի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՀՀ իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներից ընդհանուր առմամբ 355 դիմում են ստացել Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցով։
Դիմածներից 349–ը ՌԴ քաղաքացիներ են, 6–ը` Ուկրաինայի։