https://arm.sputniknews.ru/20220315/khuliganutjun-e-peskvovyvremyai-eterum-arajin-aliqi-ashkhatakci-pahvatsqi-masin-39782260.html
Խուլիգանություն է. Պեսկովը` «Время»–ի եթերում Առաջին ալիքի աշխատակցի պահվածքի մասին
Խուլիգանություն է. Պեսկովը` «Время»–ի եթերում Առաջին ալիքի աշխատակցի պահվածքի մասին
Sputnik Արմենիա
Եթերում հայտնվելուց հետո կնոջը բերման են ենթարկել։ Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T15:25+0400
2022-03-15T15:25+0400
2022-03-15T15:41+0400
հեռուստատեսություն
դմիտրի պեսկով
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39777198_0:0:3059:1722_1920x0_80_0_0_da3fb754f4eda4335a20da392f5bb75e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Время» հաղորդաշարի եթերում հայտնված կնոջ պահվածքը խուլիգանություն է անվանել։Նախօրեին «Время» հաղորդաշարի ուղիղ եթերի ժամանակ Առաջին ալիքի աշխատակից Մարիա Օվսյաննիկովան դուրս է վազել տաղավար և ցուցադրել «Ոչ պատերազմին» պաստառը։Այն հարցին, թե արդյոք Օվսյաննիկովայի դեմ այժմ նյութեր են պատրաստվում ապատեղեկատվություն տարածելու մասին հոդվածով (այդ դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված), Պեսկովը պատասխանել է, որ կան որոշակի գերատեսչություններ, մարմիններ, որոնք դրանով զբաղվում են։Բնութագրելով Առաջին ալիքի գործունեությունը, Պեսկովն ասել է, որ դա որակյալ, ժամանակից, շատ օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվական բրենդ է։Նշենք, որ մինչ եթերում հայտնվելը Օվսյաննիկովան տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ դատապարտում է ուկրաինական պատերազմը և նշում, որ ամաչում է իր քարոզչական գործունեության համար։ Դեպքից մի քանի ժամ անց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրան։Զելենսկին քրեական պատասխանատվություն է սահմանել ՌԴ-ի հետ համագործակցության համարՌուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օվսյաննիկովան այս սադրանքի համար, որն արել է` օգտվելով իր պաշտոնական դիրքից, կարող է ենթարկվել ոչ միայն կարգապահական, այլև քրեական պատասխանատվության։Ռուսաստանի քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածով (ՌԴ զինված ուժերի օգտագործման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումը):
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39777198_328:0:3059:2048_1920x0_80_0_0_a1253f61011e51d7ad2627be4f87ea8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հեռուստատեսություն, դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
հեռուստատեսություն, դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Խուլիգանություն է. Պեսկովը` «Время»–ի եթերում Առաջին ալիքի աշխատակցի պահվածքի մասին
15:25 15.03.2022 (Թարմացված է: 15:41 15.03.2022) Եթերում հայտնվելուց հետո կնոջը բերման են ենթարկել։ Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Время» հաղորդաշարի եթերում հայտնված կնոջ պահվածքը խուլիգանություն է անվանել։
Նախօրեին «Время» հաղորդաշարի ուղիղ եթերի ժամանակ Առաջին ալիքի աշխատակից Մարիա Օվսյաննիկովան դուրս է վազել տաղավար և ցուցադրել «Ոչ պատերազմին» պաստառը։
«Հեռուստաալիքը և համապատասխան մարդիկ դրանով զբաղվում են։ Դա մեր օրակարգի հարցը չէ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների հարցին, որոնք խնդրել էին մեկնաբանել Առաջին ալիքի աշխատակցի գործողությունները։
Այն հարցին, թե արդյոք Օվսյաննիկովայի դեմ այժմ նյութեր են պատրաստվում ապատեղեկատվություն տարածելու մասին հոդվածով (այդ դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված), Պեսկովը պատասխանել է, որ կան որոշակի գերատեսչություններ, մարմիններ, որոնք դրանով զբաղվում են։
«Ցանկացած հեռուստաալիքի համար սա հատուկ հարթություն է և հատուկ պատասխանատվություն նրանց համար, ովքեր աշխատում են այնտեղ: Այստեղ «բոլորի համար» բառը հազիվ թե տեղին լինի»,–ընդգծել է Պեսկովը։
Բնութագրելով Առաջին ալիքի գործունեությունը, Պեսկովն ասել է, որ դա որակյալ, ժամանակից, շատ օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվական բրենդ է։
Նշենք, որ մինչ եթերում հայտնվելը Օվսյաննիկովան տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ դատապարտում է ուկրաինական պատերազմը և նշում, որ ամաչում է իր քարոզչական գործունեության համար։ Դեպքից մի քանի ժամ անց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրան։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օվսյաննիկովան այս սադրանքի համար, որն արել է` օգտվելով իր պաշտոնական դիրքից, կարող է ենթարկվել ոչ միայն կարգապահական, այլև քրեական պատասխանատվության։
Ռուսաստանի քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածով (ՌԴ զինված ուժերի օգտագործման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումը):