https://arm.sputniknews.ru/20220315/kbn-pvordzum-e-zspel-gnatshy-verafinansavvorman-tvokvosadrujqy-bardzracvel-e-125-tvokvosvov-39770489.html
ԿԲ–ն փորձում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսով
ԿԲ–ն փորձում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսով
Sputnik Արմենիա
ԿԲ–ի այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակով։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T12:35+0400
2022-03-15T12:35+0400
2022-03-15T13:13+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
գնաճ
մարտին գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ac8d50340d336c182e896019213e04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ ֆինանսական շուկայում ընթացող պրոցեսների բացասական ազդեցությունը, ինչպես նաև երկրում օրեցօր գրանցվող գնաճը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ գործող 8 %–ից հասցնելով 9.25%–ի:Վերաֆինանսավորումն ավելացնելու որոշումը, ինչպես հայտնում են ԿԲ–ից, կայացվել է այսօր` մարտի 15-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում։Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կայացրած որոշման մասին պարզաբանումներ կներկայացնի այսօր, ժամը 15:30-ին նախանշված մամուլի ասուլիսում։Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 %։ Դա, ըստ ԿԲ նախագահի, արվել էր 2022թ–ի սկզբից գրանցված գնաճը զսպելու նպատակով։Մարտին Գալստյանը հույս էր հայտնել, որ այդ քաղաքականության արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։Հայաստանի կառավարության թիվ մեկ խնդիրը սպասվող գնաճի դեմն առնելն է. Խաչատուրյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926546_55:0:1479:1068_1920x0_80_0_0_015aca81873821174b341936649a1bb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), գնաճ, մարտին գալստյան
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), գնաճ, մարտին գալստյան
ԿԲ–ն փորձում է զսպել գնաճը. վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսով
12:35 15.03.2022 (Թարմացված է: 13:13 15.03.2022) ԿԲ–ի այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ՌԴ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակով։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ ֆինանսական շուկայում ընթացող պրոցեսների բացասական ազդեցությունը, ինչպես նաև երկրում օրեցօր գրանցվող գնաճը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ գործող 8 %–ից հասցնելով 9.25%–ի:
Վերաֆինանսավորումն ավելացնելու որոշումը, ինչպես հայտնում են ԿԲ–ից, կայացվել է այսօր` մարտի 15-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում։
Նշվում է նաև, որ որոշվել է Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` սահմանել 10.75%, իսկ Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կայացրած որոշման մասին պարզաբանումներ կներկայացնի այսօր, ժամը 15:30-ին նախանշված մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 %։ Դա, ըստ ԿԲ նախագահի, արվել էր 2022թ–ի սկզբից գրանցված գնաճը զսպելու նպատակով։
Մարտին Գալստյանը հույս էր հայտնել, որ այդ քաղաքականության արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։