https://arm.sputniknews.ru/20220315/kbn-hajastanic-taradrami-artahvosqy-sahmanapakelu-anhrazheshtutjun-chi-tesnum-39787664.html
ԿԲ–ն Հայաստանից տարադրամի արտահոսքը սահմանափակելու անհրաժեշտություն չի տեսնում
ԿԲ–ն Հայաստանից տարադրամի արտահոսքը սահմանափակելու անհրաժեշտություն չի տեսնում
Sputnik Արմենիա
Մարտական գործողությունների ժամանակահատվածում էապես աճել է ՌԴ–ից ու Ուկրաինայից Հայաստան ժամանողների, նաև ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկիր գումարներ... 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T16:40+0400
2022-03-15T16:40+0400
2022-03-15T16:41+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
մարտին գալստյան
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:170:1601:1070_1920x0_80_0_0_cd670ef839bc067c559ffbfb4756d858.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ–ից տարադրամի արտահոսքի սահմանափակման անհրաժեշտություն այս փուլում չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով ՀՀ տեղափոխված ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների կողմից դեպի երրորդ երկրներ մեծ ծավալով տարադրամ տեղափոխելու մասին հարցին։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում էր կայացրել։Մարտական գործողությունների ժամանակահատվածում էապես աճել է ՌԴ–ից ու Ուկրաինայից Հայաստան ժամանողների թիվը։ Նրանցից ոմանք Հայաստան են տեղափոխում իրենց բիզնեսը, ոմանք ՀՀ տարածքից տեղափոխվում են արտերկիր կամ ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկիր են տեղափոխում իրենց գումարները։Նշենք, որ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության Պետռեգիստրի պետ Տաթև Մկրտչյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներն այստեղ արդեն հարյուրավոր ձեռնարկություններ են բացել։Նրա խոսքով, միայն մարտի 7-ին ՌԴ քաղաքացիությամբ 81 անձ ՀՀ–ում ԱՁ է գրանցել այն դեպքում, երբ հունվարին ՌԴ քաղաքացիությամբ ԱՁ–ների քանակը ամբողջ ամսվա ընթացքում 21 է եղել։ՀՀ ժամանող ռուսաստանցիները, ըստ Մկրտչյանի, առավել հաճախ իրենց բիզնեսը գրանցում են որպես ԱՁ–ներ և ՍՊԸ–ներ։Visa և Master քարտերը ՀՀ տարածքում խնդիրներ չունեն` բացառությամբ մեկ բանկի. ԿԲ նախագահ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:0:1427:1070_1920x0_80_0_0_e16ecd6561cceeacc6ff6aa34e90e98a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, ռուսաստան, ուկրաինա
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), մարտին գալստյան, ռուսաստան, ուկրաինա
ԿԲ–ն Հայաստանից տարադրամի արտահոսքը սահմանափակելու անհրաժեշտություն չի տեսնում
16:40 15.03.2022 (Թարմացված է: 16:41 15.03.2022) Մարտական գործողությունների ժամանակահատվածում էապես աճել է ՌԴ–ից ու Ուկրաինայից Հայաստան ժամանողների, նաև ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկիր գումարներ տեղափոխողների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ–ից տարադրամի արտահոսքի սահմանափակման անհրաժեշտություն այս փուլում չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով ՀՀ տեղափոխված ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների կողմից դեպի երրորդ երկրներ մեծ ծավալով տարադրամ տեղափոխելու մասին հարցին։
«Դրա կարիքը այս փուլում չկա։ Ես գիտեմ, որ կան երկրներ, որոնք կանխիկ տարադրամի արտահոսքի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառում։ Բայց այնպես, որ ԿԲ–ն ինչ–որ դերեկտիվով կարգավորի այդ իրավիճակը, ես այս պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում էր կայացրել։
Մարտական գործողությունների ժամանակահատվածում էապես աճել է ՌԴ–ից ու Ուկրաինայից Հայաստան ժամանողների թիվը։ Նրանցից ոմանք Հայաստան են տեղափոխում իրենց բիզնեսը, ոմանք ՀՀ տարածքից տեղափոխվում են արտերկիր կամ ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկիր են տեղափոխում իրենց գումարները։
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության Պետռեգիստրի պետ Տաթև Մկրտչյանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ
Հայաստան ժամանող ՌԴ քաղաքացիներն այստեղ արդեն հարյուրավոր ձեռնարկություններ են բացել։
Նրա խոսքով, միայն մարտի 7-ին ՌԴ քաղաքացիությամբ 81 անձ ՀՀ–ում ԱՁ է գրանցել այն դեպքում, երբ հունվարին ՌԴ քաղաքացիությամբ ԱՁ–ների քանակը ամբողջ ամսվա ընթացքում 21 է եղել։
ՀՀ ժամանող ռուսաստանցիները, ըստ Մկրտչյանի, առավել հաճախ իրենց բիզնեսը գրանցում են որպես ԱՁ–ներ և ՍՊԸ–ներ։