https://arm.sputniknews.ru/20220315/israjely-chegharkel-e-ukrainaji-het-aranc-vizaji-rezhimy-39802917.html
Իսրայելը չեղարկել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը
Իսրայելը չեղարկել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը
Sputnik Արմենիա
Ուկրաինայից Իսրայել կարող է այցելել 5000 անձ. չափաքանակ է սահմանվել։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T20:44+0400
2022-03-15T20:44+0400
2022-03-15T20:48+0400
իսրայել
վիզա
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34708006_0:0:3071:1728_1920x0_80_0_0_8a45b757b975e657b7d6dd86aa482348.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Իսրայելը չեղարկել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը և էլեկտրոնային թույլտվություն սահմանել։ Մուտքի կանոնների փոփոխության մասին հայտնում է Իսրայելում Ուկրաինայի դեսպանությունը։Այն քաղաքացիները, որոնք նախկինում Թել Ավիվի տոմսեր էին գնել և մտադիր էին օգտվել առանց վիզայի մուտքի իրավունքից, այժմ բախվում են վիզա տրամադրելու պահանջին։Երկրի համար չափաքանակ է սահմանվել՝ 5000 այցելու, որն արդեն մասամբ համալրվել է։ Փախստականները կարող են անցնել պետության սահմանը միայն այն դեպքում, եթե նրանք Իսրայելում հարազատներ ունեն կամ երկրի ներքին գործերի նախարարության նախնական թույլտվությունն են ստացել:Իսրայելը ուղևորության թույլտվության այլընտրանքային կարգ է սահմանել, որը տրամադրում է ՆԳՆ-ն:Ինչպես են օտարերկրյա քաղաքացիներին Խերսոնից տարհանել Ղրիմ«Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումը և էլեկտրոնային թույլտվությունների համակարգի ներդրումը համարում ենք ոչ բարեկամական քայլ, որն անհապաղ պետք է փոփոխության ենթարկվի։ Մենք կոշտ և օպերատիվ ենք արձագանքելու ցանկացած նման քայլի, որը վնասում է Ուկրաինայի և ուկրաինացիների շահերին»,–ի պատասխան ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։Ավելի վաղ Եվրամիությունն իր սահմանները բացել էր Ուկրաինայի փախստականների համար։Պուտինն Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է Միշելի հետ
իսրայել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34708006_205:0:2934:2047_1920x0_80_0_0_1c1d8c92131f958f08e2fbd6bb8df090.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, վիզա, ուկրաինա
Իսրայելը չեղարկել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը
20:44 15.03.2022 (Թարմացված է: 20:48 15.03.2022) Ուկրաինայից Իսրայել կարող է այցելել 5000 անձ. չափաքանակ է սահմանվել։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Իսրայելը չեղարկել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը և էլեկտրոնային թույլտվություն սահմանել։ Մուտքի կանոնների փոփոխության մասին հայտնում է Իսրայելում Ուկրաինայի դեսպանությունը։
Այն քաղաքացիները, որոնք նախկինում Թել Ավիվի տոմսեր էին գնել և մտադիր էին օգտվել առանց վիզայի մուտքի իրավունքից, այժմ բախվում են վիզա տրամադրելու պահանջին։
Երկրի համար չափաքանակ է սահմանվել՝ 5000 այցելու, որն արդեն մասամբ համալրվել է։ Փախստականները կարող են անցնել պետության սահմանը միայն այն դեպքում, եթե նրանք Իսրայելում հարազատներ ունեն կամ երկրի ներքին գործերի նախարարության նախնական թույլտվությունն են ստացել:
Իսրայելը ուղևորության թույլտվության այլընտրանքային կարգ է սահմանել, որը տրամադրում է ՆԳՆ-ն:
«Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումը և էլեկտրոնային թույլտվությունների համակարգի ներդրումը համարում ենք ոչ բարեկամական քայլ, որն անհապաղ պետք է փոփոխության ենթարկվի։ Մենք կոշտ և օպերատիվ ենք արձագանքելու ցանկացած նման քայլի, որը վնասում է Ուկրաինայի և ուկրաինացիների շահերին»,–ի պատասխան ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ավելի վաղ Եվրամիությունն իր սահմանները բացել էր Ուկրաինայի փախստականների համար։