Ինչպես են օտարերկրյա քաղաքացիներին Խերսոնից տարհանել Ղրիմ
Ինչպես են օտարերկրյա քաղաքացիներին Խերսոնից տարհանել Ղրիմ
Sputnik Արմենիա
Ռուս զինծառայողները կազմակերպել են Թուրքիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Լիբանանի, Լիտվայի, Վիետնամի, Հունաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքացիների... 15.03.2022, Sputnik Արմենիա
Ռուս զինծառայողները կազմակերպել են Թուրքիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Լիբանանի, Լիտվայի, Վիետնամի, Հունաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքացիների անվտանգ տարհանումը Ուկրաինայի Խերսոնի մարզից:Տարհանումը կազմակերպվել է դեսպանատների` Ուկրաինայի տարածքից նրանց քաղաքացիների անվտանգ դուրսբերման ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու մասին խնդրանքով, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների դիմումների հիման վրա, որոնք ներկայացվել են Խերսոն քաղաքի ռուսական ռազմական պարեկային ծառայությանը։Վերոհիշյալ երկրների քաղաքացիները ցանկություն են հայտնել հատուկ ռազմական գործողության անցկացման շրջաններից մեկնել ավտոբուսներով։ Ռուս զինծառայողներն ապահովել են նրանց անվտանգությունը։Մի քանի օր առաջ Ուկրաինայի Խերսոնի մարզից ռուս զինծառայողները ՌԴ տարածք էին տարհանել օտարերկրյա պետությունների 247 քաղաքացու, այդ թվում՝ 38 երեխայի:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
Ռուս զինծառայողները կազմակերպել են Թուրքիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Լիբանանի, Լիտվայի, Վիետնամի, Հունաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքացիների անվտանգ տարհանումը Ուկրաինայի Խերսոնի մարզից:
Տարհանումը կազմակերպվել է դեսպանատների` Ուկրաինայի տարածքից նրանց քաղաքացիների անվտանգ դուրսբերման ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու մասին խնդրանքով, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների դիմումների հիման վրա, որոնք ներկայացվել են Խերսոն քաղաքի ռուսական ռազմական պարեկային ծառայությանը։
Վերոհիշյալ երկրների քաղաքացիները ցանկություն են հայտնել հատուկ ռազմական գործողության անցկացման շրջաններից մեկնել ավտոբուսներով։ Ռուս զինծառայողներն ապահովել են նրանց անվտանգությունը։
Մի քանի օր առաջ Ուկրաինայի Խերսոնի մարզից ռուս զինծառայողները ՌԴ տարածք էին տարհանել օտարերկրյա պետությունների 247 քաղաքացու, այդ թվում՝ 38 երեխայի:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։