https://arm.sputniknews.ru/20220315/hjusis-haravi-karucman-tsragrum-hajastany-karevvorum-e-azbi-nergravvatsutjuny-39788735.html
Հյուսիս-հարավի կառուցման ծրագրում Հայաստանը կարևորում է ԱԶԲ–ի ներգրավվածությունը
Հյուսիս-հարավի կառուցման ծրագրում Հայաստանը կարևորում է ԱԶԲ–ի ներգրավվածությունը
Sputnik Արմենիա
ԱԶԲ–ի հետ համագործակցությունը Հայաստանում կարևոր է նաև մասնավոր հատվածի համար։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T17:05+0400
2022-03-15T17:05+0400
2022-03-15T17:36+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
մհեր գրիգորյան
ասիական զարգացման բանկ (ազբ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/83/13318302_0:79:1498:922_1920x0_80_0_0_2094ed7857b5ae0f2a248d92a19f173d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում կարևոր է։ Նման կարծիք են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինը։ Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանն այսօր ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենին։«Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ–ի հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը։ Նա կարևորել է ԱԶԲ–ի հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից»,–նշված է հաղորդագրության մեջ։Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցույթ կհայտարարվիՇեշտելով, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում, Գրիգորյանը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները:Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին։
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1331/83/13318302_83:0:1416:1000_1920x0_80_0_0_fbb7d8b8464bc754a569e57dea0790cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, մհեր գրիգորյան, ասիական զարգացման բանկ (ազբ), հայաստան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, մհեր գրիգորյան, ասիական զարգացման բանկ (ազբ), հայաստան
Հյուսիս-հարավի կառուցման ծրագրում Հայաստանը կարևորում է ԱԶԲ–ի ներգրավվածությունը
17:05 15.03.2022 (Թարմացված է: 17:36 15.03.2022) ԱԶԲ–ի հետ համագործակցությունը Հայաստանում կարևոր է նաև մասնավոր հատվածի համար։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում կարևոր է։ Նման կարծիք են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինը։ Տեղեկությունը հայտնում է
կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանն այսօր ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենին։
«Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ–ի հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը։ Նա կարևորել է ԱԶԲ–ի հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտելով, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում, Գրիգորյանը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները:
Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին։