https://arm.sputniknews.ru/20220315/hajastani-bnakchutjuny-cankanum-e-kargavvorel-turqiaji-het-haraberutjunnery-mirzvojan-39803739.html
Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյան
Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյան
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը և իր տեսակետը հայտնել հայ–թուրքական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի... 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T20:55+0400
2022-03-15T20:55+0400
2022-03-15T21:01+0400
հայաստան
արարատ միրզոյան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39803305_0:0:770:434_1920x0_80_0_0_2e0e40fdbc0b1ee6052a88cb72a5bf09.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։Միաժամանակ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։«Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»,–ընդգծել է Միրզոյանը։ՀՀ արտգործնախարարի խոսքով` ինքն Անթալիա է այցելել և մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ, կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։Նա նշել է նաև, որ կարգավորման գործընթացը հարթ ընթանա և հասնեն դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։Հարցին, թե որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար` Միրզոյանը պատասխանել է, թե մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթերից։ Նրա խոսքով` սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և ընդհանրապես տարածաշրջանում կայունության վրա։Հիշեցնենք, որ մարտի 12-ին Անթալիայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։Մևլութ Չավուշօղլուն Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39803305_96:0:696:450_1920x0_80_0_0_6f90d58cf09aef6d9fab6fdb1363fae1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, թուրքիա
հայաստան, արարատ միրզոյան, թուրքիա
Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյան
20:55 15.03.2022 (Թարմացված է: 21:01 15.03.2022) Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը և իր տեսակետը հայտնել հայ–թուրքական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։
«Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն»,–ասել է Միրզոյանը։
Միաժամանակ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։
«Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»,–ընդգծել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարի խոսքով` ինքն Անթալիա է այցելել և մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ևս մեկ անգամ վերահաստատելու ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու և տարածաշրջանում խաղաղ, կայուն զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ։
Նա նշել է նաև, որ կարգավորման գործընթացը հարթ ընթանա և հասնեն դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։
Հարցին, թե որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար` Միրզոյանը պատասխանել է, թե մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթերից։ Նրա խոսքով` սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և ընդհանրապես տարածաշրջանում կայունության վրա։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Անթալիայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի
արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։
Մևլութ Չավուշօղլուն Միրզոյանի հետ բանակցությունները
կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին
գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։