https://arm.sputniknews.ru/20220315/erevani-qaghaqapetarany-patrast-e-anhrazheshtutjan-depqum-ognel-stepanakertcinerin-39769977.html
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել ստեփանակերտցիներին
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել ստեփանակերտցիներին
Sputnik Արմենիա
Ավագանու ընդդիմության ներկայացուցիչները բարձրացրել են Ստեփանակերտի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T12:32+0400
2022-03-15T12:32+0400
2022-03-15T12:36+0400
երևանի քաղաքապետարան
երևանի ավագանի
ստեփանակերտ
գազ
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/2191/26/21912613_0:85:1600:985_1920x0_80_0_0_2d8c39beecbef5d9fdfbc3ee008074c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստ են օգնել Ստեփանակերտի հայրենակիցներին և անհրաժեշտության դեպքում միջոցներ հատկացնել նրանց կարիքների համար։ Երևանի ավագանու նիստում նման հայտարարություն արեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանն իր հերթին քաղաքապետին առաջարկեց արտահերթ խորհրդակցություն անցկացնել և քննարկել ստեփանակերտցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։Ձյուն է, 0 աստիճան ցուրտ. Բեգլարյանը գրել է վթարի և Արցախում 5 օր գազ չունենալու մասինՆրա խոսքով` գազամատակարարման բացակայության պատճառով ստեփանակերտցիները բախվել են մի շարք խնդիրների՝ բնակելի տարածքների ջեռուցումից մինչև ճաշ պատրաստելը։Նա առաջարկեց էլեկտրական վառարաններ գնել և ուղարկել Արցախ։Սարգսյանը վստահեցրեց, որ Երևանն ու Հայաստանը միշտ մոտ են Ստեփանակերտին և Արցախին։Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը Հայաստանից Արցախ գազատարի վնասման հետևանքով դադարեցվել էր գազամատակարարումը։ Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով բանակցել են ադրբեջանական կողմի հետ։Կոմունալ ծառայությունները դեռևս չեն կարողացել վերացնել վթարը, քանի որ այս հատվածը վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից, վերջիններս դեռ թույլ չեն տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2191/26/21912613_88:0:1512:1068_1920x0_80_0_0_c127d63c9c71349cb555be78ddf88dc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի քաղաքապետարան, երևանի ավագանի, ստեփանակերտ, գազ, էլեկտրաէներգիա
երևանի քաղաքապետարան, երևանի ավագանի, ստեփանակերտ, գազ, էլեկտրաէներգիա
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել ստեփանակերտցիներին
12:32 15.03.2022 (Թարմացված է: 12:36 15.03.2022) Ավագանու ընդդիմության ներկայացուցիչները բարձրացրել են Ստեփանակերտի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստ են օգնել Ստեփանակերտի հայրենակիցներին և անհրաժեշտության դեպքում միջոցներ հատկացնել նրանց կարիքների համար։ Երևանի ավագանու նիստում նման հայտարարություն արեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Բոլորս տեղյակ ենք խնդրին, ես կապի մեջ եմ իմ գործընկերոջ հետ։ Այս պահին օգնության կարիք չկա, անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք օգնել մեր հայրենակիցներին։ Այս հարցը նույնպես կառավարության օրակարգում է, դրանով ակտիվորեն զբաղվում են կառավարության մեր գործընկերները»,- ասաց Սարգսյանը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանն իր հերթին քաղաքապետին առաջարկեց արտահերթ խորհրդակցություն անցկացնել և քննարկել ստեփանակերտցիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։
Նրա խոսքով` գազամատակարարման բացակայության պատճառով ստեփանակերտցիները բախվել են մի շարք խնդիրների՝ բնակելի տարածքների ջեռուցումից մինչև ճաշ պատրաստելը։
Նա առաջարկեց էլեկտրական վառարաններ գնել և ուղարկել Արցախ։
Սարգսյանը վստահեցրեց, որ Երևանն ու
Հայաստանը միշտ մոտ են Ստեփանակերտին և Արցախին։
«Եթե նման խնդիրներ լինեն, մենք կարող ենք քննարկել, արտահերթ նիստ հրավիրել, ֆինանսական օգնություն ցուցաբերել մեր հայրենակիցներին»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը Հայաստանից Արցախ գազատարի վնասման հետևանքով դադարեցվել էր գազամատակարարումը։ Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետները ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով
բանակցել են ադրբեջանական կողմի հետ։
Կոմունալ ծառայությունները դեռևս չեն կարողացել վերացնել վթարը, քանի որ այս հատվածը վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից, վերջիններս դեռ թույլ չեն տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։