00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար հնարավոր լինի Արևմուտքի հետ բանակցությունները շարունակել, ինչպես նախկինում. Պեսկով

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կրեմլում վաղաժամ են համարում հրապարակավ քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների ընթացքն ու թեմաները։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Դժվար թե հնարավոր լինի Անվտանգության երաշխիքների շուրջ Արևմուտքի հետ բանակցությունները շարունակել նախկին ձևով, իրավիճակն արմատապես փոխվել է։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, բանակցությունները հիմա էլ պահանջված են, քանի որ իրավիճակն արմատապես փոխվել է։ Անշուշտ, նոր նրբություններ, նոր շեշտադրումներ են հայտնվել: Եվ այդ ամենը պետք է հետագայում հաշվի առնել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք Արևմուտքի կողմից Ռուսաստանի անվտանգության երաշխիքների թեման փակված համարել, թե այն նախկինի պես քննարկման կարիք ունի։
Նա նշել է, որ բանակցություններն անկասկած վերաձևակերպելու խնդիր կունենան, քանի որ դժվար թե հնարավոր լինի ապահովել դրանց շարունակությունը նույնկերպ:
Պեսկովը ընդգծել է, որ Կրեմլը հիասթափված է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պահվածքից, որոնք որևէ կերպ չանդրադարձան ուկրաինական ազգայնականների կողմից Դոնեցկում «Տոչկա–Ու»-ով գնդակոծելուն, որի հետևանքով խաղաղ բնակիչներ զոհվեցին։
Հիշեցնենք, որ նախօրեին ուկրաինական ԶՈւ-ն «Տոչկա-Ու» հրթիռով գնդակոծել է Դոնեցկի կենտրոնը։ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ զոհվել է 24 խաղաղ բնակիչ, ևս 28-ը ծանր վնասվածքներ են ստացել: Մարտի 15-ը ԴԺՀ-ում սգո օր է հայտարարված։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին՝ Պեսկովը նշել է, որ պատվիրակություններն աշխատանք են տանում, բարդ աշխատանք է, բայց բանակցությունների շարունակականությունն արդեն դրական փաստ է:
«Երկու պատվիրակությունների միջև մեծ աշխատանք է տարվում։ Գիտեք, որ վերջինը իրականացվել է տեսակոնֆերանսի միջոցով։ Բարդ ու շարունակական աշխատանք է», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
Լրահոս
0