00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն Ուկրաինա ուղարկելու համար վարձկաններ է փնտրում` առաջարկելով օրական մինչև 2000 դոլար

© Sputnik / Саид Закерия / Անցնել մեդիապահոցՎարձկան
Վարձկան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Բաժանորդագրվել
Աշխատատեղի նկարագրությունը հրապարակված է կայքերից մեկում, մասնագետները պահանջվում են «անհապաղ», աշխատավայրը` Ուկրաինա։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի Sputnik. Ամերիկյան ընկերությունը Ուկրաինա ուղարկելու համար մարտական փորձով պրոֆեսիոնալների որոնման հայտարարություն է տեղադրել, օրական 1000-2000 դոլար վարձատրություն է առաջարկվում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թեկնածուներին հետևյալ պահանջներն են ներկայացվում. ռազմական ծառայության կամ մասնավոր ռազմական ընկերությունում աշխատելու 5–ամյա փորձ, առնվազն մեկ տարվա մարտական գործողությունների փորձ արտերկրում, ֆիզիկական լավ պատրաստվածություն, տեղանքում կողմնորոշվելու հմտություն, զենքի խորհրդային նմուշների իմացություն, հետախուզության և հակահետախուզության փորձ։
Առաջադրանքների թվում նշվում է «մարդկանց տարհանման գաղտնի գործողություններ»։
Ռուսաստանի բանակը մարտի 13-ին մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով Ստարիչի բնակավայրում և Յավորովսկի զորավարժարանում հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈւ ուսումնական կենտրոններին, ոչնչացվել է մինչև 180 օտարերկրյա վարձկան և արտասահմանյան սպառազինության մեծ խմբաքանակ։ ՌԴ ՊՆ–ն խոստացել է շարունակել Ուկրաինայի տարածք ժամանող օտարերկրյա վարձկանների ոչնչացումը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր Ուկրաինա օտարերկրյա վարձկանների տեղափոխման մասին, որոնք դիվերսիաներ են իրականացնում և հարձակվում ռուսական ռազմատեխնիկայի, ինչպես նաև ավիացիայի վրա։ ՌԴ ՊՆ–ն նշել էր, որ օտարերկրյա վարձկանների բոլոր գրոհներն իրականացվում են Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքի կիրառմամբ. Javelin (ԱՄՆ) հակատանկային համալիրներ, NLAW (Մեծ Բրիտանիա) և Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, որոնց յուրացման համար լուրջ պատրաստություն է հարկավոր։
Կիևում ասել են` երբ կարող է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքվել
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից հակամարտությանը մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 20000 օտարերկրացի։ Ըստ նրա`խոսքը «52 երկրների փորձառու վետերանների և կամավորների» մասին է։
ՌԴ ՊՆ–ն օտարերկրյա քաղաքացիներին հորդորել է լավ մտածել կիևյան ազգայնական ռեժիմի համար կռիվ տալուց առաջ։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ազգայնականներն ու օտարերկրյա վարձկանները, այդ թվում Մերձավոր Արևելքից, խաղաղ բնակիչներին կենդանի վահան են դարձրել. լուսանկարներ կան, թե ինչպես են իրենք ծանր ռազմատեխնիկան տեղակայում քաղաքի բնակելի թաղամասերում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
Լրահոս
0