00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աերոֆլոտը» չվերթեր է սկսում դեպի Երևան․ ինչո՞ւ Superjet-ով և ի՞նչ գներով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոց«Աերոֆլոտի» ինքնաթիռները
«Աերոֆլոտի» ինքնաթիռները - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
«Աերոֆլոտի» ինքնաթիռները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 22-ից կսկսի Հայաստան թռիչքներ կատարել Sukhoi Superjet 100 օդանավերով: Արդյո՞ք դա կազդի գների վրա, պարզել է Sputnik Արմենիան։
«Աերոֆլոտ» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերի գործարկումն էապես չի ազդի նշված ուղղությամբ ավիատոմսերի շուկայի վրա: Ռուսաստանից Հայաստան ավիափոխադրումների բարձր գները, ինչպես և առաջ, պայմանավորված են մեծ պահանջարկով, ինչպես նաև թռիչքների հաճախականության նվազմամբ։
Այս մասին են վկայում նաև համընդհանուր հասանելի ամրագրման ցուցատախտակները։
Ավելի վաղ ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել էր, որ մարտի 22-ից կսկսի Հայաստան թռչել Sukhoi Superjet 100 օդանավերով: Ավիաընկերության օդանավերն ամեն օր գիշերային ժամերին «Շերեմետևո» օդանավակայանից թռիչքներ կիրականացնեն դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Ներկայումս Մոսկվայից Երևան օրական միջինում 7-ից 9 չվերթ է իրականացվում: Դրանք հիմնականում իրականացնում են FlyOne Armenia, Armenia, RedWings, Azimuth, «ԻրԱէրո» ավիաընկերությունները, իսկ նշված չվերթերի գները մեկ ուղղությամբ տատանվում են 17-ից մինչև 25 հազար ռուբլու սահմաններում (138-200 ԱՄՆ դոլար): Հիշեցնենք, որ դեռևս երկու շաբաթ առաջ այդ թիվը կազմում էր 14-21 չվերթ։ Առյուծի բաժինը բաժին էր ընկնում «Աերոֆլոտին»։

Այն, որ «Աերոֆլոտի» չվերթերի գործարկումը ոչ մի կերպ չի ազդի սակագնային քաղաքականության վրա, պարզ է արդեն հիմա։ Թռիչքների վերսկսման մասին ավիաընկերության հայտարարությունից հետո հաշված ժամերի ընթացքում մոտակա չվերթերի տոմսերը՝ մարտի 22-ի և 23-ի համար, վաճառվել են:
«Աերոֆլոտ» ավիաընկերության ամրագրման առցանց չվացուցակի համաձայն՝ մարտի 22-ին և 23-ին Մոսկվայից Երևան չվերթերի տոմս չի մնացել: Այժմ «Աերոֆլոտի» չվերթի համար տոմս կարելի է ամրագրել միայն մարտի 24-ի և 25-ի համար, այն էլ բավականին բարձր գնով՝ ավելի քան 43 հազար ռուբլով (մոտ 400 ԱՄՆ դոլար):

Ինչու Superjet

Sukhoi Superjet 100-ը առաջին ուղևորատար ինքնաթիռն է, որը մշակվել է Ռուսաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո: Այն համարվում է մերձավոր մագիստրալային, նեղֆյուզելաժային ուղևորատար ինքնաթիռ, որը կարող է 87-ից մինչև 108 ուղևոր փոխադրել 3050 կամ 4600 կիլոմետր հեռավորությամբ:
Ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանը ավիաընկերության նախաձեռնությունը ժամանակավոր լուծում է համարում։ Այդ մասին են վկայում մի շարք հանգամանքներ։ Superjet-ը այնքան էլ ձեռնտու չէ միջմագիստրալային թռիչքների համար։ Այն ավելի ծանր է, քան նույն կանադական Bombardier կամ բրազիլական Embraer ինքնաթիռները, վառելիքի սպառումը ավելի շատ է, իսկ փոխադրվող ուղևորների թիվն ավելի քիչ է։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Խաչատրյանը պարզաբանեց, որ մյուս խնդիրը պահեստամասերի մատակարարումն է։ Superjet-ի ավիոնիկայի մի մասը ներկրվում է ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։
«Եթե դետալները փչանան, ապա դրանց մատակարարումը հիմնական խնդիրն է դառնում»,-ասաց Խաչատրյանը։
Նա ենթադրում է, որ «Աերոֆլոտի» հաշվեկշռում կարող են լինել մի քանի տասնյակ այդպիսի ինքնաթիռներ, որոնք գործարկվել են որպես ժամանակավոր լուծում, այլ ոչ թե իրական շահույթ ստանալու համար:
Միևնույն ժամանակ փորձագետը վստահ է, որ «Աերոֆլոտը» նույնիսկ ընթացիկ վիճակում՝ պատժամիջոցների պայմաններում, ավելի շատ մանևրելու հնարավորություններ ունի, քան հայկական երեք ավիաընկերությունները։ Այդ իսկ պատճառով նրանք կարող են նաեւ ազդել ավիատոմսերի շուկայում գնային քաղաքականության վրա։
Ավելի վաղ «Աերոֆլոտը» հայտնել էր, որ մարտի 21-ից կվերսկսի չվերթերը դեպի Բաքու, իսկ մարտի 22-ից՝ դեպի Երևան: Երկու ուղղություններով թռիչքները կիրականացվեն ամեն օր, Superjet 100-ով։
Մարտի 8-ից «Աերոֆլոտը» դադարեցրել է բոլոր չվերթները դեպի արտասահմանյան երկրներ, բացի Բելառուսից։
Լրահոս
0