00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
28 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատական ստանան. Արցախի ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ–ին

© Sputnik / Aram NersesyanԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Բաժանորդագրվել
Նա իր դիմումում դիմել է նաև աշխարհի բոլոր երկրների մարդու իրավունքների պաշտպաններին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, իսկ մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ–ին դիմել էր նաև Արցախի ԱԺ–ն։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքնորի պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որհերթական անգամ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` իրազեկելու, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների։
Նա դիմել է նաև աշխարհի բոլոր երկրների ՄԻՊ–երին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։
Արցախի ՄԻՊ–ը հիշեցրել է 2020 թվականի աշնանը ադրբեջանական ԶՈւ–ի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի, դրանից հետո էլ տարբեր մեթոդներով ահաբեկելու, հոգեբանական հարձակումներ գործելու, կրակելու մասին։
Նա ընդգծել է` Ադրբեջանի գործողությունները պետք է հստակ գնահատական ստանան, քանի որ այն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։
«Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք` ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա, հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից»,– իր դիմումի մեջ նշել է Ստեփանյանը։
Նա շեշտել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, ռազմագերիների խոշտանգմումն ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որոնք փաստագրվել են զեկույցներում ու ներկայացվել միջազգային կազմակերպություններին։
Իրավիճակն Արցախի հատվածում կայուն լարված է. պաշտպանության փոխնախարար
Ստեփանյանը նաև կարևորել է այն հանգամանքը, որ այդ ժամանակ ՄԻՊ առաջնային մանդատ ունեցող կառույցները պատշաճ չեն արձագանքել տեղի ունեցող հանցագործություններին։
Դիմումում Ստեփանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից համակարգված և դիտավորյալ իրականացվող գործողությունները նպատակ են հետապնդում հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու Արցախը։
«Վերջին օրերին ադրբեջանական կողմն առավել ագրեսիվ գործողությունների է դիմել, կիրառում են տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում` մեծ տրամաչափի ականանետներ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ»,– հայտնել է Ստեփանյանը։
Նա շեշտում է` Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր Շուկա, Թաղավարդ համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են ադրբեջանական ԶՈւ–ի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։
Արցախի ՄԻՊ–ը նաև հիշեցրել է, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ Արցախի ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից, ադրբեջանական կողմը չի թողնում, որպեսզի մասնագետները մոտենան Հայաստանից դեպի Արցախ եկող միակ գազատարի վնասված հատվածին՝ վերականգնողական աշխատանքների իրականացնելու համար։ Սրա հետևանքով Արցախում առաջացել են պատշաճ ջեռուցման, տաք ջրի հասանելիության, կրթության, առողջապահության իրավունքի պատշաճ իրացման և կենսական կարևորության բազմաթիվ հումանտար այլ խնդիրներ։
Հիշեցնենք` մարտի 10-ին Արցախի Ազգային ժողովը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին` պահանջելով սանձել Ադրբեջանի հանցավոր արարքները։ Հայտարարությամբ նրանք նաև խստիվ դատապարտում էին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։
Լրահոս
0