00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանի առաջարկած 5 կետերը հիմք չեն տալիս խոսելու Արցախի ճանաչման մասին. Աննա Կարապետյան

Ադրբեջանի առաջարկների առթիվ հայկական կողմից չենք տեսնում բավարար, կոշտ ու ադեկվատ արձագանք․ Կարապետյան
Բաժանորդագրվել
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը Sputnik Արմենայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից որպես խաղաղության պայմանագրի հիմք առաջարկվող հինգ կետերին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արձագանքին։
Ադրբեջանի առավելապաշտական ու միակողմանի առաջարկը թույլ չի տալիս խոսել Արցախի ճանաչման մասին որևէ սահմաններով։ Հակառակը, Բաքուն փորձում է հարցը տեղափոխել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մակարդակ և այդ պայմանագրի կնքմամբ մեկընդմիշտ փակել ՀՀ–ի հնարավորությունները հետագայում որևէ կերպ բարձրաձայնելու արցախյան հիմնախնդրի գոյության մասին կամ պաշտպանելու Արցախի շահերն ու իրավունքները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վերլուծաբան Աննա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի առաջարկել է հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ։
«Ադրբեջանի քաղաքականության հիմքում շարունակում է գերակայել այն սկզբունքը, թե արցախյան հակամարտությունը սպառված է, և հիմա պետք է ընդամենը խոսենք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Վերոհիշյալ սկզբունքներն այդ քաղաքականությունը շարունակող հերթական հանգրվանն են։
Ցավոք սրտի, Հայաստանի արձագանքը նույնպես որևէ հիմք չի տալիս պնդելու, որ հայկական կողմն ընդհանրապես քննարկում է Արցախի ճանաչման հարցը որևէ սահմաններով, որովհետև ՀՀ պաշտոնատար անձինք երեկվանից իրենց հարցազրույցներում մեկնաբանելով Ադրբեջանի առաջարկները` շեշտը դնում են ոչ թե կարգավիճակի խնդրի, այլ արցախահայության իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման վրա»,– ասաց վերլուծաբանը։
Կարապետյանի կարծիքով` Ադրբեջանն այսօր ամեն ինչ անում է արցախյան հիմնախնդրի էջը մեկընդմիշտ փակելու համար, իսկ հայկական կողմից չենք տեսնում դրան բավարար, կոշտ ու ադեկվատ արձագանք։ Ավելին, այն ինչ ունի հայկական կողմը, Կարապետյանի պնդմամբ, ընդհանրապես հնարավոր չէ խաղաղության դարաշրջան բացելուն ուղղված գործընթաց անվանել։
Արցախի հարցը, կարծես, հայ-թուրքական բանակցային օրակարգում չկա. քաղաքագետ
Ըստ նրա` ադրբեջանաթուրքական տանդեմն Արցախի ու Հայաստանի նկատմամբ իրականացնում է հարկադրանքի քաղաքականություն գործարկելով թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական ճնշման մեթոդներ։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ ներկայացրել է Ադրբեջանի կողմից առաջադրված սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ որի` Ադրբեջանի ԱԳՆ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Լրահոս
0