https://arm.sputniknews.ru/20220314/ukrainaji-zu-dvoneckum-tochka-uvov-hardzakum-e-gvortsel-kan-zvoher-ajd-tvum-erekhaner-39735654.html
Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում «Точка-У»–ով հարձակում է գործել. կան զոհեր, այդ թվում երեխաներ
Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում «Точка-У»–ով հարձակում է գործել. կան զոհեր, այդ թվում երեխաներ
Sputnik Արմենիա
Քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնեցկի կենտրոնում` կառավարության տան մոտ, Ուկրաինական «Точка-У» հրթիռ է խոցվել: 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T14:07+0400
2022-03-14T14:07+0400
2022-03-14T14:14+0400
ուկրաինա
դոնեցկ
կրակ
կրակոց
զոհ
վիրավոր
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39734131_0:113:1280:833_1920x0_80_0_0_93bc9104d612a9e667bcc9012c424da6.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Դոնեցկի վրա «Точка-У» հրթիռի օգտագործմամբ ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։Ավելի վաղ, քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր, որ Դոնեցկի կենտրոնում` կառավարական տան մոտ ուկրաինական «Точка-У» է խոցվել, կան տուժածներ։Իր հերթին Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինն ընդգծել է, որ զոհերի թվում երեխաներ էլ կան։Բացի դրանից, ինչպես հայտնել են հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում, ուկրաինական զորքերը 15 րոպեում գնդակոծել են 2 բնակավայր, այդ թվում՝ Դոնեցկը, արձակել են 120 մմ տրամաչափով 4 ական:«Արձանագրվել է կրակահերթ... Ալեքսանդրովկա բնակավայրի ուղղությամբ 2 ական է արձակվել 120 մմ տրամաչափով: Դոնեցկ քաղաքում նույնպես (Պետրովսկի շրջան) 120 մմ տրամաչափով 2 ական է արձակվել»,- ասված է հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մոնտենեգրոյի բռնցքամարտի մրցաշարից. տեսանյութ
ուկրաինա
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39734131_0:0:1280:960_1920x0_80_0_0_0c6ddbc13681c6dcea851175f0ab9ed2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, դոնեցկ, կրակ, կրակոց, զոհ, վիրավոր, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, դոնեցկ, կրակ, կրակոց, զոհ, վիրավոր, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում «Точка-У»–ով հարձակում է գործել. կան զոհեր, այդ թվում երեխաներ
14:07 14.03.2022 (Թարմացված է: 14:14 14.03.2022) Քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնեցկի կենտրոնում` կառավարության տան մոտ, Ուկրաինական «Точка-У» հրթիռ է խոցվել:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Դոնեցկի վրա «Точка-У» հրթիռի օգտագործմամբ ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։
Ավելի վաղ, քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր, որ Դոնեցկի կենտրոնում` կառավարական տան մոտ ուկրաինական «Точка-У» է խոցվել, կան տուժածներ։
«Նախնական տվյալներով` Դոնեցկի կենտրոնում «Точка-У» հրթիռի բեկորների ընկնելու հատվածում 20 զոհ և 9 վիրավոր կա։ Տեղեկությունը ճշտվում է»,– ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։
Իր հերթին Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինն ընդգծել է, որ զոհերի թվում երեխաներ էլ կան։
Բացի դրանից, ինչպես հայտնել են հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում, ուկրաինական զորքերը 15 րոպեում գնդակոծել են 2 բնակավայր, այդ թվում՝ Դոնեցկը, արձակել են 120 մմ տրամաչափով 4 ական:
«Արձանագրվել է կրակահերթ... Ալեքսանդրովկա բնակավայրի ուղղությամբ 2 ական է արձակվել 120 մմ տրամաչափով: Դոնեցկ քաղաքում նույնպես (Պետրովսկի շրջան) 120 մմ տրամաչափով 2 ական է արձակվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։