https://arm.sputniknews.ru/20220314/ukrainaji-nevonacistnery-sharunakum-en-ogtagvortsel-lrutjan-rezhimy-verakhmbavvorman-hamar-39753763.html
Ուկրաինայի նեոնացիստները շարունակում են օգտագործել «լռության ռեժիմը»` վերախմբավորման համար
Ուկրաինայի նեոնացիստները շարունակում են օգտագործել «լռության ռեժիմը»` վերախմբավորման համար
Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջարկած տասը երթուղիներից ուկրաինական իշխանությունները մինչ օրս միայն երեքի շուրջ են պայմանավորվածություն ձեռք բերել։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T19:26+0400
2022-03-14T19:26+0400
2022-03-14T19:27+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0a/39622522_0:38:3139:1803_1920x0_80_0_0_65d291b57fc7959a103bf63b4153c50a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ուկրաինացի նեոնացիստները շարունակում են օգտագործել «լռության ռեժիմը»՝ վերախմբավորվելու և մարտունակությունը վերականգնելու համար։Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն օբյեկտիվ վերահսկողության, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով մշտապես արձանագրում է հումանիտար երթուղիներում իրավիճակի բոլոր փոփոխությունները։Նա հայտնել է, որ Ռուսաստանի առաջարկած տասը երթուղիներից ուկրաինական իշխանությունները մինչ օրս պայմանավորվել են միայն 3–ի շուրջ, միևնույն ժամանակ մարդասիրական ոչ մի միջանցք Ռուսաստանի Դաշնությունում չկա։ Ռուսաստանը համաձայնել է 11 հավելյալ մարդասիրական միջանցքներ ստեղծել Կիևի, Զապորոժիեի, Մարիուպոլի, Լուգանսկի և Դոնեցկի ուղղություններով:Միզինցևը նշել է, որ միևնույն ժամանակ անհեթեթ են թվում Մելիտոպոլ և Խերսոն ուկրաինական կողմի ենթադրյալ հումանիտար բեռի ուղարկումը։ՌԴ ՊՆ-ն ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ քաղաքները գտնվում են ռուսական զորքերի լիակատար վերահսկողության ներքո, նրանց բնակչությունը շարունակում է ապրել խաղաղ կյանքով և Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրվում է անհրաժեշտ ամեն ինչ։ Այս բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ չկան։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0a/39622522_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1a4412ed272de30fbe99deba1758f886.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի նեոնացիստները շարունակում են օգտագործել «լռության ռեժիմը»` վերախմբավորման համար
19:26 14.03.2022 (Թարմացված է: 19:27 14.03.2022) Ռուսաստանի առաջարկած տասը երթուղիներից ուկրաինական իշխանությունները մինչ օրս միայն երեքի շուրջ են պայմանավորվածություն ձեռք բերել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ուկրաինացի նեոնացիստները շարունակում են օգտագործել «լռության ռեժիմը»՝ վերախմբավորվելու և մարտունակությունը վերականգնելու համար։
Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության վարչության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն օբյեկտիվ վերահսկողության, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով մշտապես արձանագրում է հումանիտար երթուղիներում իրավիճակի բոլոր փոփոխությունները։
«Կրկին հաստատվել է, որ ուկրաինական ստորաբաժանումները և նեոնացիստների գումարտակները շարունակում են օգտագործել ամենօրյա «լռության ռեժիմները», միայն ավելի շահավետ դիրքերում վերախմբավորվելու, մարտունակությունը վերականգնելու և նյութական միջոցները համալրելու համար ՝ միաժամանակ թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում, որպես կենդանի վահան օգտագործելով նրանց»,–նշել է Միզինցևը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանի առաջարկած տասը երթուղիներից ուկրաինական իշխանությունները մինչ օրս պայմանավորվել են միայն 3–ի շուրջ, միևնույն ժամանակ մարդասիրական ոչ մի միջանցք Ռուսաստանի Դաշնությունում չկա։ Ռուսաստանը համաձայնել է 11 հավելյալ մարդասիրական միջանցքներ ստեղծել Կիևի, Զապորոժիեի, Մարիուպոլի, Լուգանսկի և Դոնեցկի ուղղություններով:
Միզինցևը նշել է, որ միևնույն ժամանակ անհեթեթ են թվում Մելիտոպոլ և Խերսոն ուկրաինական կողմի ենթադրյալ հումանիտար բեռի ուղարկումը։
ՌԴ ՊՆ-ն ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ քաղաքները գտնվում են ռուսական զորքերի լիակատար վերահսկողության ներքո, նրանց բնակչությունը շարունակում է ապրել խաղաղ կյանքով և Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրվում է անհրաժեշտ ամեն ինչ։ Այս բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։