https://arm.sputniknews.ru/20220314/rusastani-zun-vochnchacrel-e-mariupvoli-arvardzanum-gtnvvogh-bvolvor-krakaketery-39753261.html
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Մարիուպոլի արվարձանում գտնվող բոլոր կրակակետերը
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Մարիուպոլի արվարձանում գտնվող բոլոր կրակակետերը
Sputnik Արմենիա
Ռուսական զորքերի հաջող գործողությունը թույլ է տվել հումանիտար միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T19:19+0400
2022-03-14T19:19+0400
2022-03-14T19:27+0400
ռուսաստան
ուկրաինա
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39460726_0:0:3461:1947_1920x0_80_0_0_2d0225c50238dd7367588fe0a2d59be4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ մարտական գործողությունների ընթացքում ռուսական ԶՈւ–ն ոչնչացրել է ուկրաինացի ուժայինների գրեթե բոլոր կրակակետերը Մարիուպոլի արվարձանում: Նրա խոսքով՝ քաղաքի ապաշրջափակման հաջող գործողությունը թույլ է տվել այսօր ժամը 15-ից հումանիտար միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար և ձեռնամուխ լինել բնակչության զանգվածային տարհանմանը։Ռուսական հրամանատարությունը կարողացել է մարդասիրական բեռով ավտոշարասյուներ ուղարկել։ Առաջին շարասյունն արդեն հասել է Մարիուպոլ և 450 տոննա դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր և պարենամթերք հասցրել, այդ թվում՝ մանկական սնունդ:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։Պուտինը հանձնարարել է միանգամից չգրոհել քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա. Պեսկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39460726_161:0:2890:2047_1920x0_80_0_0_0b9b36ca3909c15a2e9934f9e19c83d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զինված ուժեր
ռուսաստան, ուկրաինա, զինված ուժեր
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Մարիուպոլի արվարձանում գտնվող բոլոր կրակակետերը
19:19 14.03.2022 (Թարմացված է: 19:27 14.03.2022) Ռուսական զորքերի հաջող գործողությունը թույլ է տվել հումանիտար միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ մարտական գործողությունների ընթացքում ռուսական ԶՈւ–ն ոչնչացրել է ուկրաինացի ուժայինների գրեթե բոլոր կրակակետերը Մարիուպոլի արվարձանում:
«Այսօր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կազմավորումների արդյունավետ գործողությունների արդյունքում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների աջակցությամբ կետ առ կետ ոչնչացվել են գրեթե բոլոր կրակակետերը, որոնք կահավորել են նեոնացիստները Մարիուպոլի արվարձանային շրջաններում», - ասել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ քաղաքի ապաշրջափակման հաջող գործողությունը թույլ է տվել այսօր ժամը 15-ից հումանիտար միջանցքներ բացել խաղաղ բնակիչների համար և ձեռնամուխ լինել բնակչության զանգվածային տարհանմանը։
Ռուսական հրամանատարությունը կարողացել է մարդասիրական բեռով ավտոշարասյուներ ուղարկել։ Առաջին շարասյունն արդեն հասել է Մարիուպոլ և 450 տոննա դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր և պարենամթերք հասցրել, այդ թվում՝ մանկական սնունդ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։