https://arm.sputniknews.ru/20220314/ruben-rubinjann-yndunel-e-hhum-havatarmagrvats-mi-khumb-despanneri-39754980.html
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Sputnik Արմենիա
Ռուբեն Ռուբինյանը դեսպաններին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T19:53+0400
2022-03-14T19:53+0400
2022-03-14T19:53+0400
ռուբեն ռուբինյան
հայաստան
դեսպան
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39754645_0:42:800:492_1920x0_80_0_0_54a9e089ff0e20f9a900a3fb4245060f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԱԺ փոխնախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերի մասին և այդ հարցում կարևորել միջազգային հանրության պատշաճ գնահատականը:Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39754645_44:0:756:534_1920x0_80_0_0_68495a8a7a8a80dfdba922b5735d9568.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, հայաստան, դեսպան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախ
ռուբեն ռուբինյան, հայաստան, դեսպան, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, արցախ
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Ռուբեն Ռուբինյանը դեսպաններին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին և Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Տեղեկությունը
հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: ԱԺ փոխնախագահը խոսել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերի մասին և այդ հարցում կարևորել միջազգային հանրության պատշաճ գնահատականը:
Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: