https://arm.sputniknews.ru/20220314/rd-zu-n-ukrainajum-sharqic-hanel-e-mot-4-hazar-razmakan-objekt-rd-pn-ampopagiry-39724827.html
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է մոտ 4 հազար ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ ամփոփագիրը
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է մոտ 4 հազար ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ ամփոփագիրը
Sputnik Արմենիա
Մեկ օրում օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է ուկրաինական զորքերի 187 օբյեկտ։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T11:42+0400
2022-03-14T11:42+0400
2022-03-14T11:43+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1281:721_1920x0_80_0_0_53e3c5858fed728a0da0a8562adfe3ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսական բանակը հատուկ գործողության ընթացքում շարքից հանել Է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3 920 օբյեկտ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Նա հստակեցրել է, որ ոչնչացվել է 143 անօդաչու թռչող սարք, 1267 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի 124 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 457 զենք և ականանետ, ինչպես նաև 1028 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Ներկայում ԼԺՀ-ի զորքերը, որոնք ավելի վաղ շրջափակել էին Սևերոդոնեցկը արևելյան և հարավային կողմից, ազգայնականների դեմ մարտեր են մղում քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասերում:ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով առաջխաղացումը Ուկրաինայում, հասել են Վոդյանոյե, Սլադկոյե, Ստեպնոյե, Տարամչուկ և Սլավնոյե բնակավայրերի սահմանին: Ընդհանուր առմամբ, մեկ օրում առաջխաղացումը կազմել է 11 կմ:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1139:854_1920x0_80_0_0_1cadc985674df03dfe405531f82e1668.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով, պատերազմ
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում շարքից հանել է մոտ 4 հազար ռազմական օբյեկտ․ ՌԴ ՊՆ ամփոփագիրը
11:42 14.03.2022 (Թարմացված է: 11:43 14.03.2022) Մեկ օրում օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է ուկրաինական զորքերի 187 օբյեկտ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսական բանակը հատուկ գործողության ընթացքում շարքից հանել Է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3 920 օբյեկտ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հստակեցրել է, որ ոչնչացվել է 143 անօդաչու թռչող սարք, 1267 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի 124 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 457 զենք և ականանետ, ինչպես նաև 1028 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Մարտի 14-ի գիշերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և ՀՕՊ-ը խոցել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ-2»: Կոնաշենկովի խոսքով՝ օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է ուկրաինական զորքերի 187 օբյեկտ։
Ներկայում ԼԺՀ-ի զորքերը, որոնք ավելի վաղ շրջափակել էին Սևերոդոնեցկը արևելյան և հարավային կողմից, ազգայնականների դեմ մարտեր են մղում քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասերում:
ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով առաջխաղացումը Ուկրաինայում, հասել են Վոդյանոյե, Սլադկոյե, Ստեպնոյե, Տարամչուկ և Սլավնոյե բնակավայրերի սահմանին: Ընդհանուր առմամբ, մեկ օրում առաջխաղացումը կազմել է 11 կմ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։