00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ-ն ՄԱԿ-ի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու պատճառ չի տեսնում

© REUTERS / AZIZ TAHERՄԱԿ-ի խաղաղապահներ
ՄԱԿ-ի խաղաղապահներ - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
ՄԱԿ-ի խաղաղապահներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ընթացքը կախված է փոխզիջումներ փնտրելու Կիևի պատրաստակամությունից։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ռուսաստանը Ուկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր ուղարկելու պատճառ չի տեսնում, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչովը։
Դիվանագետի խոսքով՝ խաղաղապահներ ուղարկելու հարց կազմակերպության Անվտանգության խորհրդի օրակարգում առայժմ չկա։
«Այդ հարցը դեռևս ներառված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ որևէ այլ միջազգային հարթակի օրակարգում»,- ասել է Իլյիչովը։
Նա ընդգծել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ՌԴ զինված ուժերի կողմից՝ հատուկ ռազմական գործողության նպատակներին ու խնդիրներին համապատասխան։
«Իրավիճակի կարգավորման հետագա ընթացքը կախված կլինի փոխզիջումներ փնտրելու ուկրաինական կողմի պատրաստակամությունից: Այսպիսով, իրերի ներկա վիճակը չի նախատեսում միջազգային կազմակերպության խաղաղապահ կոնտինգենտի ներգրավվածություն»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:
Մարտի 13–ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը պլանավորվում է անցկացնել այսօր` մարտի 14-ին։
Ղրիմն ու Դոնբասը հաջողվել է կապել ցամաքային միջանցքով
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, մեկնաբանելով բանակցությունների ընթացքը, հայտարարել էր, որ առկա է զգալի առաջընթաց: Նրա խոսքով՝ այս ամենը կարող է վերաճել կողմերի միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Լրահոս
0