https://arm.sputniknews.ru/20220314/irany-tujl-chi-ta-vor-iraqy-sparnaliqi-israjelakan-ojakh-darna-agn-39747318.html
Իրանը թույլ չի տա, որ Իրաքը «սպառնալիքի իսրայելական օջախ» դառնա. ԱԳՆ
Իրանը թույլ չի տա, որ Իրաքը «սպառնալիքի իսրայելական օջախ» դառնա. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի ԻՀՊԿ–ն ավելի վաղ հրթիռային հարված էր հասցրել Էրբիլին։ Իրանական կողմը նշել է, որ գրոհի թիրախը «Մոսսադի» նախապատրաստական կենտրոններն էին։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T17:27+0400
2022-03-14T17:27+0400
2022-03-14T17:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
իրաք
իսրայել
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35421564_0:0:1600:901_1920x0_80_0_0_65dfff13803ba772b32530ec50e1b5a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Թեհրանը բազմիցս նախազգուշացրել է Բաղդադին, որ այն Իրանի համար «սպառնալիքի իսրայելական օջախ» չդառնա։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։«Չեմ ընդունում, որ մեր հարևաններից մեկը, ով մեզ հետ սերտ հարաբերություններ ունի և համագործակցում է մեզ հետ, Իրանի համար սպառնալիքի օջախ դառնա», – Tasnim–ի փոխանցմամբ, ընդգծել է Հատիբզադեն։Նրա խոսքով` Իսրայելը առաջին անգամը չէ, որ «ապակայունացնում» է իրավիճակն Իրաքում։ Նա հիշեցրել է Քրդստանում «հեղափոխական բնույթի հանրահավաքների» անցկացման, ինչպես նաև ահաբեկչական խմբերի գործունեության մասին։Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ մարտի 13-ի առավոտյան հրթիռային հարված էր հասցվել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազային և հյուպատոսությանը։Ավելի ուշ ԶԼՄ–ները հաղորդագրություն էին հրապարակել այն մասին, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է «Մոսադ» իսրայելական հատուկ ծառայության երկու ուսումնական կենտրոն։Էրբիլի հրթիռակոծության համար պատասխանատվություն էր ստանձնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը` նշելով, որ իրենց հրթիռների թիրախը հենց «Մոսադի» կենտրոններն էին։
իրանի իսլամական հանրապետություն
իրաք
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/10/35421564_98:0:1562:1098_1920x0_80_0_0_b57a1208ed91d15aa00bb349eb9d404e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իրաք, իսրայել, հրթիռակոծություն
իրանի իսլամական հանրապետություն, իրաք, իսրայել, հրթիռակոծություն
Իրանը թույլ չի տա, որ Իրաքը «սպառնալիքի իսրայելական օջախ» դառնա. ԱԳՆ
Իրանի ԻՀՊԿ–ն ավելի վաղ հրթիռային հարված էր հասցրել Էրբիլին։ Իրանական կողմը նշել է, որ գրոհի թիրախը «Մոսսադի» նախապատրաստական կենտրոններն էին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Թեհրանը բազմիցս նախազգուշացրել է Բաղդադին, որ այն Իրանի համար «սպառնալիքի իսրայելական օջախ» չդառնա։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Չեմ ընդունում, որ մեր հարևաններից մեկը, ով մեզ հետ սերտ հարաբերություններ ունի և համագործակցում է մեզ հետ, Իրանի համար սպառնալիքի օջախ դառնա», –
Tasnim–ի փոխանցմամբ, ընդգծել է Հատիբզադեն։
Նրա խոսքով` Իսրայելը առաջին անգամը չէ, որ «ապակայունացնում» է իրավիճակն Իրաքում։ Նա հիշեցրել է Քրդստանում «հեղափոխական բնույթի հանրահավաքների» անցկացման, ինչպես նաև ահաբեկչական խմբերի գործունեության մասին։
«Իրանն իր սահմանի մերձակայքում ահաբեկչական և իսրայելամետ խմբավորումների կենտրոնացում չի հանդուրժի», – ասել է Խաթիբզադեն։
Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ մարտի 13-ի առավոտյան հրթիռային հարված էր հասցվել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազային և հյուպատոսությանը։
Ավելի ուշ ԶԼՄ–ները հաղորդագրություն էին հրապարակել այն մասին, որ
հարվածի հետևանքով ոչնչացվել է «Մոսադ» իսրայելական հատուկ ծառայության երկու ուսումնական կենտրոն։
Էրբիլի հրթիռակոծության համար պատասխանատվություն էր ստանձնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը` նշելով, որ իրենց հրթիռների թիրախը հենց «Մոսադի» կենտրոններն էին։