00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակառուսական պատժամիջոցները սպանում են Եվրոպայի տնտեսությունը

© Unsplash / Wassim ChouakԼցակայան
Լցակայան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Լցակայան
Բաժանորդագրվել
Արևմտյան մամուլը ցնծությամբ թվարկում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ մեր տնտեսության համար չափազանց բարդ ժամանակներ կանխորոշելով, իսկ առանձին պարբերականներ հասնում են նույնիսկ այնտեղ, թե մեր երկրին երաշխավորված դեֆոլտ է սպասվում։
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Ավելի ու ավելի խորն ընկղմվելով Ռուսաստանի կործանման մասին սեփական երազանքի մեջ՝ արտասահմանյան պարբերականները, չգիտես ինչու, իրենց նեղություն չեն տալիս սեփական ֆինանսական և արդյունաբերական համակարգի վիճակի մտածված վերլուծություն անել։ Իսկ այնտեղ տեսնելու բան կա։
Մարտի 10-ին արտադրության ամբողջական դադարեցման մասին հայտարարել էր գերմանական Մայթինգենի Lech-Stahlwerke պողպատաձուլական կոմբինատը, ինչպես նաև իսպանական Portland Valderrivas Cementos ցեմենտի գործարանը։ Բավարիայի միակ պողպատաձուլական արտադրության ավելի քան հազար աշխատակիցներ և նրանց իսպանացի գործընկերները՝ ցեմենտի արտադրության մի քանի ձեռնարկություններից, ուղարկվել են անժամկետ արձակուրդի:
Ընկերությունների ղեկավարությունը պաշտոնապես տեղեկացրել է իշխանություններին, որ գործարանները չեն կարողանա վերսկսել արտադրությունը այնքան ժամանակ, քանի դեռ արդյունաբերական սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքը մեկ մեգավատտի դիմաց երկու հարյուր եվրոյից ցածր չէ:
Սրանով նորությունները չեն ավարտվում, քանի որ աշխատանքը շարունակելու անհնարինության մասին տեղեկացրել է նաև գերմանական Delkeskamp Packagingwerke թղթի ֆաբրիկան։ Սեփականատերերը նամակ են հղել դաշնային կառավարությանը ՝ խնդրելով հնարավորինս արագ վերսկսել էլեկտրաէներգիայի նորմալ մատակարարումները և վերանայել գնային քաղաքականությունը արդյունաբերական սպառողների համար:
Բայդենը հայտարարել է, որ ռեկորդային գնաճը ԱՄՆ-ում կապված է հակառուսական պատժամիջոցների հետ
Մի քանի օր առաջ Նորվեգական Yara ընկերությունը, որը գյուղատնտեսական պարարտանյութերի երկրորդ խոշորագույն արտադրողն է աշխարհում, հանդես եկավ հայտարարությամբ, որ բնական գազի ռեկորդային բարձր գների պատճառով, ինչը շղթայական ընթանալով՝ հանգեցնում է էլեկտրաէներգիայի նույնքան ռեկորդային գների, Իտալիայում և Ֆրանսիայում իրենց երկու առանցքային ձեռնարկությունները մինչև 40 տոկոսով նվազեցնում են արտադրանքի թողարկումը:
Իտալայի Ֆերարա և Ֆրանսիայի Հավր քաղաքներում գտնվող գործարանները տարեկան միագումար արտադրում են ավելի քան մեկ միլիոն տոննա ամոնիակ և շուրջ ինը հարյուր հազար տոննա կարբամիդ, որոնք որպես պարարտանյութ են օգտագործվում ագրոարդյունաբերական ոլորտում:
Խնդրի խորությունը հասկանալու համար պետք է հիշել, որ նույն Yara-ն անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն իսկ նվազեցրել էր արտադրության տեմպերն ու մասշտաբները՝ նույնպես քառասուն տոկոսով և նույնպես էներգակիրների ոչ ֆիքսված գների պատճառով:
Փաստորեն, հիմա խոսքը արտադրության ամբողջական դադարեցման հավանականության մասին է, ընդ որում՝ եվրոպական շուկաները նախօրոք են արձագանքել, և թե՛ պարարտանյութերի, թե՛ գյուղատնտեսական արտադրանքի, առաջին հերթին՝ հացահատիկային արտադրանքի գները վստահորեն բարձրացել են։
Անցած շաբաթ Trasportounito բեռնափոխադրողների իտալական ասոցիացիան անժամկետ գործադուլ էր հայտարարել: Պատճառը, ինչպես դժվար չէ կռահել, նույնպես ամենաուղղակի կերպով կապված է Ռուսաստանի դեմ սանձազերծված պատժամիջոցային պատերազմի հետ։ Հենց Իտալիայում բենզինի և դիզելի արժեքն արդեն իսկ գերազանցել է մեկ լիտրի դիմաց երկու եվրոն, ինչը շատ մեծ հարցականի տակ է դնում ավտոմոբիլային բեռնափոխադրումների շահութաբերությունը:
Տրանսպորտային ընկերությունների սեփականատերերի առջև պարզ ընտրություն է․ կա՛մ աշխատել վնասով, կա՛մ կտրուկ բարձրացնել բեռնափոխադրման գները, ինչը իսկույն ևեթ կհանգեցնի պատվերների քանակի նվազման։ Փակուղի։
Համավարակի պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամի առաջին ալիքի տակից հազիվհազ դուրս լողացող եվրոպական երկրների ուղղությամբ ամենաիսկական փոթորիկ է շարժվում, որը ոչ բոլորը կկարողանան վերապրել։ Եվ սա ոչ փոխաբերություն է, ոչ էլ չափազանցություն։
Մարտի 9-ին խմբակային նամակ է ուղարկվել Եվրահանձնաժողով, որը ստորագրել են եվրոպական արդյունաբերության բոլոր առանցքային ճյուղերի ներկայացուցիչները։ Պողպատի եվրոպական ասոցիացիան (EUROFER), Ցեմենտի եվրոպական ասոցիացիան (CEMBUREAU), Կերամիկական արդյունաբերության եվրոպական ասոցիացիան (Cerame-Unie), Երկաթի համաձուլվածքների եվրոպական արտադրողների ասոցիացիան (EUROALLIAGES), Գունավոր մետաղների եվրոպական արտադրողների ասոցիացիան (EUROMETAUX), Մետաղների և հանքանյութերի լեռնային հանքարդյունաբերության եվրոպական ասոցիացիան (EUROMINES), Կերամզիտի եվրոպական ասոցիացիան (EXCA) և Ապակու արդյունաբերության եվրոպական դաշինքը (Glass Alliance Europe) Բրյուսելից պահանջում են շտապ միջոցներ ձեռնարկել էներգետիկ շուկայի կայունացման ուղղությամբ:
Արդյունաբերողները նախազգուշացնում են, որ եթե Եվրահանձնաժողովը չկանգնեցնի էներգակիրների և էլեկտրաէներգիայի գների աճը, ապա դա կարող է հանգեցնել եվրոպական արդյունաբերության համընդհանուր փակման և, որպես հետևանք, տնտեսական կոլապսի:
Հատկանշական է, որ նամակում առանձին հիշատակվում են այլընտրանքային աղբյուրները։ Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ի տարբերություն արևմուտքի խանդավառ լրագրողների և էկոպաշտպանների, չեն կարծում, որ էներեգիայի վերականգնվող աղբյուրները հուսալի են և կառավարությանը խնդրում են տալ սպառիչ պարզաբանումներ տալ, թե ինչպես և ինչ ծավալով են կատարվելու բնական գազի, նավթի և ածխի գնումները, այդ թվում՝ մատակարարումները Ռուսաստանից։
Կրկնենք՝ այստեղ ոչ մի տառ մեր երևակայության արդյունքը չէ, միայն վիճակագրական չոր թվեր են։
Բրիտանական մամուլը հայտնում է, որ ապրիլի համար նավթի մատակարարումների ֆյուչերսների արժեքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քսան անգամ ավելացել է: Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության սկզբից և դրան հաջորդած՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցային պատերազմից հետո եվրոպական բորսաներում բնական գազի արժեքը բարձրացել է 79 տոկոսով:
Brent տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում է140 դոլարով, այսինք ՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում բարելի արժեքն ավելացել է տասը տոկոսով՝ ընդհուպ մոտենալով 2008 թվականի պատմական ռեկորդին, երբ մեկ բարելի դիմաց 147 դոլար էին տալիս: Տրամաբանական է, որ եթե թանկանում են առաջնային աղբյուրները, ապա էլեկտրաէներգիայի գինը նույնպես չի կարող նույնը մնալ։ Բրիտանիայում անցած շաբաթ մեկ մեգավատտ-ժամի արժեքը հասել է 345 եվրոյի, իսկ Գերմանիայում 220 եվրոյից անցել է։
Դեպի զենիթ ճախրող գների ֆոնին Եվրոպայի առաջնորդները կտրուկ իջեցրել են հակառուսական հռետորաբանության թնդությունը։ Օրինակ, Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Եվրոպան սպառել է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու բոլոր հնարավորությունները, իսկ Բորիս Ջոնսոնը նույնիսկ խոստովանել է, որ ոչ ոք երբեք չի կասկածել Ռուսաստանի և նրա ժողովրդի հզորությանը։
ՌԴ շուկայից հրաժարվելը եվրոպական շատ ընկերությունների համար հավասարազոր է սնանկացման
Բրիտանիայի վերաբերյալ, ի դեպ, մի հետաքրքիր փաստ կա։ Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail-ը, ուկրաինական հատուկ գործողությանմեկնարկից ուղիղ մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիան յուրօրինակ պատմական ռեկորդ է սահմանել՝2,6 միլիարդ ֆունտ ծախսելով ռուսական էներգակիրների գնման համար: 911,5 միլիոն ֆունտով ձեռք են բերվել բենզինի և դիզելի խոշոր ծավալներ, ևս 32 միլիոն ծախսվել է էներգետիկ ածուխի, մետալուրգիական կոքսի և ածխի բրիկետների գնման համար, 590,4 միլիոն ֆունտ արժեցել է հում նավթի մատակարարումը, 289,1 միլիոն ֆունտով ռուսական բնական գազի խմբաքանակ է գնվել:
Չգիտենք՝ արդյոք Բրիտանիան տեղեկատվության իր աղբյուրներն ունի ՌԴ պաշտպանական գերատեսչությունում, սակայնէներգակիրների հապճեպ և ռեկորդային գնումները Ռուսաստանից, որի նկատմամբ Լոնդոնը դարեր շարունակ խիստ թշնամական դիրքորոշում է զբաղեցնում, մի տեսակ չափազանց կասկածելի են թվում։
Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, ոչ Բրիտանիային, ոչ էլ Եվրամիությաներկրներին անվտանգության ռեսուրսային բարձիկի ստեղծումը չօգնեց։ Ռուսաստանին պատժելու փորձեր անելով՝ արևմտյան երկրների դաշինքը եթե անգամ նոկաուտի չենթարկեց սեփական արդյունաբերությունն ու տնտեսությունը, ապա հաստատ խորը նոկդաունի ուղարկեց։
Լրահոս
0