https://arm.sputniknews.ru/20220314/erevanum-rd-despanatan-mot-qaghaqacinern-akcia-en-arel-i-pashtpanutjun-rusastani-39730005.html
Երևանում ՌԴ դեսպանատան մոտ քաղաքացիներն ակցիա են արել ի պաշտպանություն Ռուսաստանի
Երևանում ՌԴ դեսպանատան մոտ քաղաքացիներն ակցիա են արել ի պաշտպանություն Ռուսաստանի
Sputnik Արմենիա
Ակցիային մասնակցել են ոչ միայն նախկին քաղաքական գործիչներ, այլև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T12:57+0400
2022-03-14T12:57+0400
2022-03-14T13:04+0400
տեսանյութ
տեսանյութեր
ռուսաստան
երևան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39727977_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d439fc417dbe739f4f08ee9728bac0a0.jpg
Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ այսօր տեղի է ունեցել ակցիա` ի աջակցություն Ուկրաինայում հատուկ գործողություն իրականցող Ռուսաստանի։Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ներկայում Հայաստանը պարտավոր է լինել Ռուսաստանի կողքին և աջակցել ամենահուսալի ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին:Նրա խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է բազմաթիվ թելերով, այդ թվում՝ տնտեսական։ Նա հավատում է, որ ռուս ժողովուրդը կդիմանա և կհաղթահարի բոլոր պատժամիջոցները։ Ավելին, Ախոյանը կարծում է, որ ստեղծված այդ իրավիճակը կարող է խթան հանդիսանալ հետխորհրդային պետություններում արտադրության վերածննդի և զարգացման համար։Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ Ռուսաստանի համար հաջող ելքն անխուսափելի է։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ռուսական կողմը դանդաղ, բայց առաջ է գնում։«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ նշանակություն ունի ռուսական պետականության գոյության, հետևաբար՝ նաև Հայաստանի համար»,- ասաց Ջամալյանը:Նրա պնդմամբ՝ Հայաստանն իր սկզբունքային խոսքը պետք է ասի այս օրերին։ Նա կարծում է, որ Ռուսաստանի հաջողությունը կդառնա հայոց պետականության հզորացման և ամրապնդման առանց այլընտրանքի երաշխիքներից մեկը: ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է եղել` ի աջակցություն Ռուսաստանի. նաև նամակ են հանձնելՋամալյանը նաև մեկնաբանեց վերջին օրերի սահմանային իրադրությունը։ Նրա կարծիքով, թուրք–ադրբեջանական տանդեմն օգտվում է իրավիճակից և դրանով իսկ փորձում ՌԴ–ի պետականությանը հարված հասցնել` Արցախում և Հայաստանում ապակայունացնելով իրավիճակը։Փորձագետը նշեց, որ Ռուաստանն ու Ադրբեջանը երբեք չեն լինի դաշնակիցներ, իսկ ստիպված մտերմությունն ուղղված է Հարվային Կովկասում փխրուն խաղաղությունը պահպանելուն։Ակտիվիստներից մեկը` Ռուբեն Ծատուրյանն էլ ասաց, որ ինքն ու իր համախոհները պատրաստ են Դոնբաս մեկնել որպես կամավոր։«Նրանք դարեր շարունակ աջակցել են մեզ, մենք էլ պետք է կանգնենք ռուս ժողովրդի կողքին։ Ներկա պահին 20 տղա կա, ովքեր այսօր էլ պատրաստ են ուղևորվել Դոնբաս կամ Ղրիմ` աջակցելու մեր ռուս եղբայրներին»,– ընդգծեց ԾատուրյանըԴեսպանատան առջև նա նաև ընթերցեց աջակցության մասին համապատախսան նամակը։
երևան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Россия душа Народов. Акция в поддержку России
Sputnik Արմենիա
Россия душа Народов. Акция в поддержку России
2022-03-14T12:57+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39727977_34:0:1474:1080_1920x0_80_0_0_f64e30bdfdc8f9deae325f04a49dccbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութ, տեսանյութեր, ռուսաստան, երևան, ուկրաինա, видео
տեսանյութ, տեսանյութեր, ռուսաստան, երևան, ուկրաինա, видео
Երևանում ՌԴ դեսպանատան մոտ քաղաքացիներն ակցիա են արել ի պաշտպանություն Ռուսաստանի
12:57 14.03.2022 (Թարմացված է: 13:04 14.03.2022) Ակցիային մասնակցել են ոչ միայն նախկին քաղաքական գործիչներ, այլև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ։
Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ այսօր տեղի է ունեցել ակցիա` ի աջակցություն Ուկրաինայում հատուկ գործողություն իրականցող Ռուսաստանի։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ներկայում Հայաստանը պարտավոր է լինել Ռուսաստանի կողքին և աջակցել ամենահուսալի ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին:
«Այսօր Ռուսաստանն Ուկրաինային ազատում է նեոֆաշիզմից, ռուս ժողովուրդը ազատում է ուկրաինացիներին ֆաշիստական ղեկավարությունից։ Սատարում եմ Ռուսաստանի բոլոր գործողությունները»,– ասաց Ախոյանը:
Նրա խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է բազմաթիվ թելերով, այդ թվում՝ տնտեսական։ Նա հավատում է, որ ռուս ժողովուրդը կդիմանա և կհաղթահարի բոլոր պատժամիջոցները։ Ավելին, Ախոյանը կարծում է, որ ստեղծված այդ իրավիճակը կարող է խթան հանդիսանալ հետխորհրդային պետություններում արտադրության վերածննդի և զարգացման համար։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ Ռուսաստանի համար հաջող ելքն անխուսափելի է։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ռուսական կողմը դանդաղ, բայց առաջ է գնում։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ նշանակություն ունի ռուսական պետականության գոյության, հետևաբար՝ նաև Հայաստանի համար»,- ասաց Ջամալյանը:
Նրա պնդմամբ՝ Հայաստանն իր սկզբունքային խոսքը պետք է ասի այս օրերին։ Նա կարծում է, որ Ռուսաստանի հաջողությունը կդառնա հայոց պետականության հզորացման և ամրապնդման առանց այլընտրանքի երաշխիքներից մեկը:
Ջամալյանը նաև մեկնաբանեց վերջին օրերի սահմանային իրադրությունը։ Նրա կարծիքով, թուրք–ադրբեջանական տանդեմն օգտվում է իրավիճակից և դրանով իսկ փորձում ՌԴ–ի պետականությանը հարված հասցնել` Արցախում և Հայաստանում ապակայունացնելով իրավիճակը։
Փորձագետը նշեց, որ Ռուաստանն ու Ադրբեջանը երբեք չեն լինի դաշնակիցներ, իսկ ստիպված մտերմությունն ուղղված է Հարվային Կովկասում փխրուն խաղաղությունը պահպանելուն։
Ակտիվիստներից մեկը` Ռուբեն Ծատուրյանն էլ ասաց, որ ինքն ու իր համախոհները պատրաստ են Դոնբաս մեկնել որպես կամավոր։
«Նրանք դարեր շարունակ աջակցել են մեզ, մենք էլ պետք է կանգնենք ռուս ժողովրդի կողքին։ Ներկա պահին 20 տղա կա, ովքեր այսօր էլ պատրաստ են ուղևորվել Դոնբաս կամ Ղրիմ` աջակցելու մեր ռուս եղբայրներին»,– ընդգծեց Ծատուրյանը
Դեսպանատան առջև նա նաև ընթերցեց աջակցության մասին համապատախսան նամակը։