https://arm.sputniknews.ru/20220314/artur-grigvorjani-dustry-nshanakvel-e-ergi-petakan-tatrvoni-tnoreni-pashtvonakatar-39746595.html
Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար
Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար
Sputnik Արմենիա
Մինչ օրս` շուրջ 3 տարի, թատրոնը ղեկավարում էր Երևանի ավագանու անդամ, ՔՊ–ական Արմեն Սարգսյանը։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T17:10+0400
2022-03-14T17:10+0400
2022-03-14T17:22+0400
երգի պետական թատրոն
արթուր գրիգորյան
դուստր
տնօրեն
https://cdn.am.sputniknews.ru/img/569/18/5691842_0:141:1600:1042_1920x0_80_0_0_923f53871b9d546c270e2deee20fe5cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մանե Գրիգորյանը` թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը։Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Գրիգորյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի։Նշենք, որ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները կատարում էր Արմեն Սարգսյանը, որը Երևանի ավագանու անդամ է («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն)։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականից։Facebook-ի իր էջում Սարգսյանը գրել է, որ շուրջ 3 տարի այդ կառույցը ղեկավարելուց հետո դադարեցնում է լիազորությունները։Նա նշել է, որ Գրիգորիչի հեռանալով` մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ:Սարգսյանը բարի ընթացք և հաջողություններ է մաղթել նոր տնօրենին և պատրաստակամություն ուժերի ներածին չափով աջակցել նրան այդ պատասխանատու պաշտոնում:Հիշեցնենք` երգահան Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Նրան հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/569/18/5691842_240:141:1476:1068_1920x0_80_0_0_f3a20689191de201b5bf4fda0a46d661.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգի պետական թատրոն, արթուր գրիգորյան, դուստր, տնօրեն
երգի պետական թատրոն, արթուր գրիգորյան, դուստր, տնօրեն
Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար
17:10 14.03.2022 (Թարմացված է: 17:22 14.03.2022) Մինչ օրս` շուրջ 3 տարի, թատրոնը ղեկավարում էր Երևանի ավագանու անդամ, ՔՊ–ական Արմեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Մանե Գրիգորյանը` թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
մամուլի ծառայությունը։ Գրիգորյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի։
«Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»,– ասվում է հրամանում:
Նշենք, որ Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները կատարում էր Արմեն Սարգսյանը, որը Երևանի ավագանու անդամ է («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն)։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականից։
Facebook-ի իր էջում Սարգսյանը գրել է, որ շուրջ 3 տարի այդ կառույցը ղեկավարելուց հետո դադարեցնում է լիազորությունները։
Նա նշել է, որ Գրիգորիչի հեռանալով` մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ:
Սարգսյանը բարի ընթացք և հաջողություններ է մաղթել նոր տնօրենին և պատրաստակամություն ուժերի ներածին չափով աջակցել նրան այդ պատասխանատու պաշտոնում:
Հիշեցնենք` երգահան Արթուր Գրիգորյանը
մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Նրան հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում։