https://arm.sputniknews.ru/20220314/arsenal-2022-paterazmi-masnakicnery-handznel-en-aporini-pahvvogh-zenq-zinamterqy-39742901.html
«Արսենալ 2022». պատերազմի մասնակիցները հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
«Արսենալ 2022». պատերազմի մասնակիցները հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
Sputnik Արմենիա
ՊՆ ռազմական ոստիկանություն է հանձնվել 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ փամփուշտներ են։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T16:05+0400
2022-03-14T16:05+0400
2022-03-14T16:08+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զենք
զինամթերք
ռազմական ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39742372_0:33:1024:609_1920x0_80_0_0_2f502f391073309053966ae08b493f5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից։Նշվում է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը։ Դրա շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ:«Այսպես` կամավոր հանձնվել է 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 1 հատ ձեռքի գնդացիր, 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 2 հատ Մ-75 նռնականետ, 61 հատ նռնակի պայթուցիչ, 16 հատ Դ-30 հրանոթի պայթուցիչ»,–նշված է հաղորդագրության մեջ։«Արսենալ 2022» միջոցառումը շարունակվում է։ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0e/39742372_84:0:940:642_1920x0_80_0_0_0401e993fdca0cb5e7301a8c63d23c48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), զենք, զինամթերք, ռազմական ոստիկանություն
հհ պաշտպանության նախարարություն (պն), զենք, զինամթերք, ռազմական ոստիկանություն
«Արսենալ 2022». պատերազմի մասնակիցները հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերքը
16:05 14.03.2022 (Թարմացված է: 16:08 14.03.2022) ՊՆ ռազմական ոստիկանություն է հանձնվել 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ փամփուշտներ են։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական
կայքից։
Նշվում է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը։ Դրա շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ:
«Այսպես` կամավոր հանձնվել է 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 1 հատ ձեռքի գնդացիր, 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 2 հատ Մ-75 նռնականետ, 61 հատ նռնակի պայթուցիչ, 16 հատ Դ-30 հրանոթի պայթուցիչ»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Արսենալ 2022» միջոցառումը շարունակվում է։ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՌՈ տարածքային ստորաբաժանումներ: