00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինի հետ միայն ես կարող էի շփվել. Թրամփը խոսել է Բայդենի «երկչոտության» մասին

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2022
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թրամփը ասել է, որ ինքը 21-րդ դարի ԱՄՆ միակ նախագահն է, ում օրոք Ռուսաստանն ու Չինաստանը «ներխուժումներ» չեն իրականացրել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ուկրաինայում պատերազմը հնարավոր չի լինում կանգնեցնել արտաքին քաղաքականության հարցում Ջո Բայդենի «երկչոտության ու անտաղանդության» պատճառով։ Այս մասին Հարավային Կարոլինա նահանգի Ֆլորենս քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը բավական տգեղ արտահայտություններով քննադատել է գործող նախագահին` «ֆիզիկապես և հոգեպես հիվանդ» անվանելով նրան։ Ուկրաինայի հակամարտության մասին խոսելիս` Թրամփն ինքն իրեն անվանել է XXI դարի միակ նախագահը, ում օրոք Ռուսաստանն ու Չինաստանը «ներխուժումներ չեն իրականացրել»։
«Նրանք հասկանում էին, որ նման բան պետք չէ անել։ Եվ չէին անում քանի դեռ Սպիտակ տանը ես էի։ Եթե կարծում եք, որ Պուտինը կանգ կառնի` ոչ, ամեն ինչ ավելի վատ է լինելու, և չկա մեկը, որ կարող է խոսել նրա հետ։ Այդ մարդը կար, ու այդ մարդը ես էի։ Ոչ ոք Ռուսաստանի հանդեպ այդքան դաժան չի գտնվել, որքան ես», – հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ այսօր պետք է մաքրել Բայդենի քաղաքական փտած իսթեբլիշմենթը, «քանի դեռ այդ լուսնոտները համաշխարհային երրորդ պատերազմ չեն բերել»։
Նշենք, որ Թրամփը չի հիշատակել, որ իր նախագահության վերջին ամիսներին տեղի ունեցավ Արցախյան պատերազմը, որի դադարեցման համար նա ոչինչ չձեռնարկեց, ինչպես և Սիրիայում հակամարտության վերջնական հանգուցալուծման համար։
Խոսելով ԱՄՆ–ի «ձեռքբերումների» մասին, նա նաև մի հարթության վրա դրեց ԻՊ–ի (ՌԴ–ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում) ղեկավարներից մեկի` ալ Բաղդադիի վերացումն ու Իրանի արտաքին հատուկ գործողությունների ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը։
Աշխարհում կայունության հիմք է նա անվանել ԱՄՆ բանակի գերակայությունը, որի վերազինման համար իր օրոք 2.5 տրիլիոն դոլար է ծախսվել։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում ընտրությունները (հայտնի են որպես միջանկյալ ընտրություններ) կանցկացվեն 2022 թվականի նոյեմբերին։ Այդ ընտրություններում վիճարկվելու են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերն ու Սենատի 100 տեղից 35-ը։ 51 նահանգներից 39-ում նահանգապետերի ընտրություններ կկայանան։
ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում
Լրահոս
0