Հայաստանը նոր նախագահ ունի․ Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը` լուսանկարներով
Հայաստանը նոր նախագահ ունի․ Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Մարտի 13-ին, ժամը 13։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։ 13.03.2022, Sputnik Արմենիա
Այսօր` մարտի 13-ին, Հայաստանի Հանրապետության արդեն 5-րդ նախագահը ՀՀ 30-ամյա պատմության ընթացքում 8-րդ անգամ հանդիսավոր պայմաններում երդվեց ծառայել պետությանն ու ժողովրդին։Ըստ ավանդույթի՝ նախագահը երդվեց Աստվածաշնչի ու Սահմանադրության մայր օրինակի վրա աջ ձեռքը դրած։Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։
Մարտի 13-ին, ժամը 13։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։
Այսօր` մարտի 13-ին, Հայաստանի Հանրապետության արդեն 5-րդ նախագահը ՀՀ 30-ամյա պատմության ընթացքում 8-րդ անգամ հանդիսավոր պայմաններում երդվեց ծառայել պետությանն ու ժողովրդին։
Ըստ ավանդույթի՝ նախագահը երդվեց Աստվածաշնչի ու Սահմանադրության մայր օրինակի վրա աջ ձեռքը դրած։
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնեց Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։ Սա ՀՀ գործող Սահմանադրության պահանջն է։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։