https://arm.sputniknews.ru/20220313/bvolvor-teghahanvatsnery-apahvovvelu-en-anhrazhesht-bnakarannervov-artak-beglarjan-39717183.html
Բոլոր տեղահանվածներն ապահովվելու են անհրաժեշտ բնակարաններով․ Արտակ Բեգլարյան
Բոլոր տեղահանվածներն ապահովվելու են անհրաժեշտ բնակարաններով․ Արտակ Բեգլարյան
Sputnik Արմենիա
Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու հատկապես պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին։ 13.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-13T22:21+0400
2022-03-13T22:21+0400
2022-03-13T22:26+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
արտակ բեգլարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39716506_0:0:960:540_1920x0_80_0_0_7e6b0b1612bfa1843645805ad3658d1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիներին: Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ: Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու հատկապես պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք երբեմն հրապարակայնացման ենթակա չեն:Ինչ վերաբերում է գազամատակարարման վերականգնմանը և ենթակառուցվածքների անխափան աշխատանքին, Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունների կողմից կիրառվում են ազդեցության բոլոր հնարավոր լծակները, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմի և ՀՀ գործընկերների աջակցությամբ բանակցություններ են վարվում՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին արդյունքները շոշափելի կլինեն և իրավիճակը կկարգավորվի:Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Արցախի բնակավայրերը, նաև թույլ չի տալիս իրականացնել Հայաստանից գնացող գազատարի վերանորոգումը։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39716506_96:0:949:640_1920x0_80_0_0_bc47b095f8b223b0e28e3d3473f23354.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, արտակ բեգլարյան
արցախ, լեռնային ղարաբաղ, արտակ բեգլարյան
Բոլոր տեղահանվածներն ապահովվելու են անհրաժեշտ բնակարաններով․ Արտակ Բեգլարյան
22:21 13.03.2022 (Թարմացված է: 22:26 13.03.2022) Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու հատկապես պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիներին:
Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ:
Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու հատկապես պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք երբեմն հրապարակայնացման ենթակա չեն:
Ինչ վերաբերում է գազամատակարարման վերականգնմանը և ենթակառուցվածքների անխափան աշխատանքին, Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունների կողմից կիրառվում են ազդեցության բոլոր հնարավոր լծակները, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմի և ՀՀ գործընկերների աջակցությամբ բանակցություններ են վարվում՝ հույս հայտնելով, որ առաջիկա օրերին արդյունքները շոշափելի կլինեն և իրավիճակը կկարգավորվի:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Արցախի բնակավայրերը, նաև թույլ չի տալիս իրականացնել Հայաստանից գնացող գազատարի վերանորոգումը։