https://arm.sputniknews.ru/20220313/arcakhi-aats-n-usumnasirum-e-ardjvoq-bardzrastitshan-pashtvonjanery-pakhel-en-arcakhic-39695719.html
Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են Արցախից
Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են Արցախից
Sputnik Արմենիա
Արցախի նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։ 13.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-13T10:23+0400
2022-03-13T10:23+0400
2022-03-18T17:14+0400
արցախ
արցախի աած
պաշտոնյա
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35650813_0:28:1601:928_1920x0_80_0_0_754947299c47b00acba5b41c424a78bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են Արցախից, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։«Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է», - նշվում է հայտարարության մեջ։Նշենք, որ Արցախում արդեն քանի օր է գազաֆիկացումը դադարեցված է, ադրբեջանական տիրապետության տակ անցած կողմում գազատարի խափանման պատճառով, վերջին օրերին հակառակորդը պարբերաբար կրակում է Ասկերանի և Մարտունու ուղղությամբ։Արցախի Փառուխ գյուղում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է շինության բակում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35650813_0:0:1303:977_1920x0_80_0_0_e345355cf24dc6fc2d408c97349e0f53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի աած, պաշտոնյա, կրակոց
արցախ, արցախի աած, պաշտոնյա, կրակոց
Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են Արցախից
10:23 13.03.2022 (Թարմացված է: 17:14 18.03.2022) Արցախի նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է՝ արդյոք բարձրաստիճան պաշտոնյաները փախել են Արցախից, հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։
Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։ Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։
«Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է», - նշվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Արցախում արդեն քանի օր է գազաֆիկացումը դադարեցված է, ադրբեջանական տիրապետության տակ անցած կողմում գազատարի խափանման պատճառով, վերջին օրերին հակառակորդը պարբերաբար կրակում է Ասկերանի և Մարտունու ուղղությամբ։