https://arm.sputniknews.ru/20220313/alen-simvonjany-hrazhesht-tvec-baghramjan-26-in-u-pvokhancec-ajn-vahagn-khachaturjanin-39711168.html
Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց Բաղրամյան 26-ին ու փոխանցեց այն Վահագն Խաչատուրյանին
Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց Բաղրամյան 26-ին ու փոխանցեց այն Վահագն Խաչատուրյանին
Sputnik Արմենիա
Սիմոնյանը նախագահի լիազորություններ էր կատարում մոտ մեկուկես ամիս. նա ժամանակավոր պաշտոնը ստանձնել էր փետրվարի 1-ին։ 13.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-13T17:46+0400
2022-03-13T17:46+0400
2022-03-13T17:46+0400
ալեն սիմոնյան
վահագն խաչատուրյան
հայաստան
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39710136_0:0:1501:844_1920x0_80_0_0_b263a56ba2454bd7b5301614796971c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց Բաղրամյան 26-ին ու նախագահական նստավայրը փոխանցեց ՀՀ նորանշանակ նախագահ Վահագն Խաչատուրյանին, հայտնում են նախագահականից։Խաչատուրյանը տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել։Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հանրապետության նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով։Զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում:Ալեն Սիմոնյանը նախագահի լիազորություններ էր կատարում մոտ մեկուկես ամիս. նա ստանձնել էր ժամանակավոր պաշտոնը փետրվարի 1-ին։Նշենք, որ այսօր Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 5–րդ նախագահի երդմնակալության արարողությունը։Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0d/39710136_0:0:1501:1126_1920x0_80_0_0_7f93152d9b9868f87deda5ad98909acb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, վահագն խաչատուրյան, հայաստան, նախագահ
ալեն սիմոնյան, վահագն խաչատուրյան, հայաստան, նախագահ
Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց Բաղրամյան 26-ին ու փոխանցեց այն Վահագն Խաչատուրյանին
Սիմոնյանը նախագահի լիազորություններ էր կատարում մոտ մեկուկես ամիս. նա ժամանակավոր պաշտոնը ստանձնել էր փետրվարի 1-ին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց Բաղրամյան 26-ին ու նախագահական նստավայրը փոխանցեց ՀՀ նորանշանակ նախագահ Վահագն Խաչատուրյանին,
հայտնում են նախագահականից։
Խաչատուրյանը տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։
Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել։
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հանրապետության նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով։
Զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում:
Ալեն Սիմոնյանը նախագահի լիազորություններ էր կատարում մոտ մեկուկես ամիս. նա ստանձնել էր ժամանակավոր պաշտոնը փետրվարի 1-ին։
Նշենք, որ այսօր Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
տեղի ունեցավ ՀՀ 5–րդ նախագահի երդմնակալության արարողությունը։
Վահագն Խաչատուրյանը
ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։