https://arm.sputniknews.ru/20220312/rd-n-amn-in-zgushacrel-e-hetevanqneri-masin-ukrainajin-sparazinutjun-pvokhancelu-depqum-39681742.html
ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում
ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում
Sputnik Արմենիա
Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածք հասնող զենքի պահնորդական շարասյունները ռուսական ԶՈւ-ի օրինական թիրախը կդառնան։ 12.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-12T14:59+0400
2022-03-12T14:59+0400
2022-03-12T23:02+0400
ռուսաստան
ամն
զենք
ուկրաինա
պատերազմ
սերգեյ ռյաբկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39088141_0:204:1600:1105_1920x0_80_0_0_7733ca9de9242140ec0f7c6bbdf90436.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա փոխանցելու հետևանքների մասին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։Դիվանագետի խոսքով՝ օտարերկրյա զենքի շարասյունները, որոնք «անխոհեմորեն մատակարարվում են Ուկրաինային», օրինական թիրախներ կդառնան ռուս զինվորականների համար:Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն և ԵՄ-ի որոշ երկրներ Կիևին ակտիվորեն զենք և զինամթերք են մատակարարում։ Բացի այդ, շաբաթ օրը Washington Post թերթը հաղորդել է, որ Ուկրաինան Արևմուտքի երկրներից Ս-300 զենիթահրթիռային համալիրներ է խնդրել, և բանակցություններ են ընթանում դրանց մատակարարումների հնարավորության շուրջ:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39088141_249:159:1458:1066_1920x0_80_0_0_cd4c4053ff257b7997da11b095e89fb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, զենք, ուկրաինա, պատերազմ, սերգեյ ռյաբկով
ռուսաստան, ամն, զենք, ուկրաինա, պատերազմ, սերգեյ ռյաբկով
ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքում
14:59 12.03.2022 (Թարմացված է: 23:02 12.03.2022) Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածք հասնող զենքի պահնորդական շարասյունները ռուսական ԶՈւ-ի օրինական թիրախը կդառնան։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա փոխանցելու հետևանքների մասին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետի խոսքով՝ օտարերկրյա զենքի շարասյունները, որոնք «անխոհեմորեն մատակարարվում են Ուկրաինային», օրինական թիրախներ կդառնան ռուս զինվորականների համար:
«Մենք նախազգուշացրել ենք ԱՄՆ-ին, որ Ուկրաինան իրենց դիրիժորությամբ սպառազինությամբ լցնելը (մի ամբողջ շարք երկրներից) ոչ միայն պարզապես վտանգավոր քայլ է, այև գործողություն է, որը համապատասխան պահնորդական շարասյունները օրինական թիրախների է վերածում»,-նշել է փոխնախարարը։
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն և ԵՄ-ի որոշ երկրներ Կիևին ակտիվորեն զենք և զինամթերք են մատակարարում։ Բացի այդ, շաբաթ օրը Washington Post թերթը հաղորդել է, որ Ուկրաինան Արևմուտքի երկրներից Ս-300 զենիթահրթիռային համալիրներ է խնդրել, և բանակցություններ են ընթանում դրանց մատակարարումների հնարավորության շուրջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 17–րդ օրը։