00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապառոսը երիտասարդացնում է Հայաստանի հավաքականը. ով որ դիրքում կխաղա

© Sputnik / Asatur YesayantsԽուակին Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումից առաջ
Խուակին Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումից առաջ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2022
Խուակին Կապառոսը Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպումից առաջ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 24-ին և 29-ին ընկերական 2 խաղ է անցկացնելու համապատասխանաբար Չեռնոգորիայի և Նորվեգիայի հավաքականների հետ։ Նման խաղերում մարզիչները հնարավորություն են ստանում փորձարկել նոր ֆուտբոլիստների և նոր խաղային տարբերակներ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են առաջիկա` Չեռնոգորիայի և Նորվեգիայի հավաքականների հետ խաղերին։
Կապառոսը շարունակում է փորձարկել նոր ֆուտբոլիստների, որոնք կարող են համալրել ազգային հավաքականը հունիսին կայանալիք պաշտոնական խաղերում։ Այս անգամ ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների մեջ երեք նորեկներ կան։ Ընդ որում, հրավիրվել են Պրեմիեր լիգայի հետնապահ ԲԿՄԱ-ի երեք ֆուտբոլիստներ`Արամ Ներսեսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը։ Սա առաջին հերթին նշանակում է, որ մեր հավաքականում սերնդափոխությունն ավելի արագ տեմպ է ստանում, քանի որ բանակային երեք ֆուտբոլիստների երկուսն առաջին անգամ են հնարավորություն ստանում խաղալ մեր ազգային թիմում։
Իսկ ահա Դավիթ Յուրչենկոյի ներկայությունը հավաքականի թեկնածուների ցանկում սովորական է։ Մեծ հաշվով Յուրչենկոն աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում, բացի այդ «Փյունիկը», որի դարպասը պաշտպանում է Յուրչենկոն, մեր ներքին առաջնության գարնանային հատվածի բոլոր խաղերում հաղթել է ու բաց է թողել չորս խաղերում երկու գնդակ։ Շատ հավանական է, որ հենց Յուրչենկոն կզբաղեցնի դարպասապահի տեղը թիմում։ Արման Ներսեսյանն ու «Նորավանքի» դարպասապահ Հենրի Ավագյանն ազգային հավաքականների մակարդակով խաղերի փորձ չունեն, սակայն հրավերը նշանակում է, որ նրանք արժանի են լինել թիմում։
Պաշտպանությունում Կապառոսն ընտրության շատ մեծ հնարավորություն չունի։ Ակնհայտ է, որ կենտրոնում խաղալու են Վարազդատ Հարոյանն ու Անդրե Կալիզիրը։ Հրավիրված ֆուտբոլիստների նկատելի են նաև Հովհաննես Համբարձումյանն և Ժիրայր Մարգարյանը։ Չնայած վերջինս խաղային պրակտիկա չունի` Ուկրաինայում հայտնի պատճառներով։
Կամո Հովհաննիսյանը կարող է խաղալ և՛ պաշտպանության, և՛ կիսապաշտպանության եզրերից մեկում։ Սա արդեն մարզչական ընտրության հարց է։ Արման Հովհաննիսյանն ու Դավիթ Տերտերյանը դեռևս մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ չեն, բայց այս դեպքում էլ մարզիչը պետք է գնահատի նրանց մարզավիճակը։ Հաճելի է, որ հավաքական հրավեր է ստացել Ստյոպա Մկրտչյանը։ Բարձրահասակ այս ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ում որոշ ժամանակ խաղում էր պաշտպանության կենտրոնում, հետո` ձախ եզրում։ Պայքարող ֆուտբոլիստ է, ձախլիկ ու այս գործոնն էլ կարևոր է մարզիչների համար։ Բացի այդ շատ լավ է, որ որոշակի մրցակցություն պաշտպանության եզրերում արդեն ունենք։
Ով կարող է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին. մեզ ոչ միայն առաջատար է պետք, այլև հեղինակություն
Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի ֆուտբոլիստներ տեղ կզբաղեցնեն կիսապաշտպանությունում և հարձակման գծում։ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում ո՞վ է դառնալու մեր հարձակման ու պաշտպանության մեկնարկի առանցքը։ Ժամանակակից ֆուտբոլում շատ կարևոր է կենտրոնական կիսապաշտպանի գործոնը, որ կազմակերպում է հարձակումը և մրցակցի առաջխաղացման դեպքում դառնում պաշտպանության առաջին գիծը։
Այս դերակատարմանը հավակնում են Էդուարդ Սպերցյանն ու միգուցե Էրիկ Վարդանյանը։ Չնայած երկուսն էլ կարող են խաղալ ենթահարձակվողի դերում։ Հովհաննես Հարությունյանն էլ կարող է դառնալ այս դերի թեկնածուներից մեկը։ Կապառոսը շատ է խաղացել հենակետային երկու կիսապաշտպաններով` նրանցից մի փոքր առաջ թողնելով մեկ խաղացողի։ Հենակետայիանների դիրքում էլ մենք ունենք Արտակ Գրիգորյան և Սալոմոն Ուդո։
Հաշվի առնելով, որ հրավիրված ֆուտբոլիստների մեջ կենտրոնական հարձակվող չունենք, ստիպված ենք ասելու, որ ընտրությունը մնալու է մարզչին։ Բայց նաև գիտակցելով, որ հարձակման եզրերում մրցակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է, փորձենք եզրակացնել, որ եզրերում հաստատ կխաղան Վահան Բիչախչյանն ու Գևորգ Ղազարյանը։ Այ թե ո՞վ կխաղա կենտրոնական հարձակվողի դիրքում` հարց է։ Լուկաս Սելարայա՞նը, թե՞ Տիգրան Բարսեղյանը։ Մի խոսքով, կտեսնենք։
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականն իր պաշտոնական առաջին հանդիպումը 2022 թվականին անցկացնելու է հունիսի 4-ին Ազգերի լիգայի մրցաշարում Շոտլանդիայի ընտրանու հետ։ Մինչ այդ խաղն առաջիկա ընտրական հանդիպումների միջոցով մեր ընտրանու կազմում որոշակի պարզություն կլինի։
Մի՞թե նրանց կարիքը մեր ֆուտբոլում չկա. ինչո՞ւ են հայ անվանի մարզիչներն անգործ
Լրահոս
0