00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյոք ՀՀ-ն պատրաստվում է «Մանկական Եվրատեսիլին». գումարի մասին պատասխանատուները լռում են

© Sputnik / Aram NersesyanՄանկական Եվրատեսիլի հաղթողի Մալենան Զվարթնոց օդանավակայանում (22 դեկտեմբերի, 2021թ). Երևան
Մանկական Եվրատեսիլի հաղթողի Մալենան Զվարթնոց օդանավակայանում (22 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2022
Բաժանորդագրվել
Ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ ԿԳՄՍ նախարարությունը, ո՛չ Հանրային հեռուստաընկերությունը տեղեկություն չունեն այս տարի Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ֆինանսավորման վերաբերյալ։
Այս տարի Հայաստանում նախատեսված է անցկացնել «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի միջազգային մրցույթը։
Բնականաբար նման միջազգային մրցույթ կազմակերպելը առնվազն ֆինանսական տեսանկյունից հեշտ գործ չէ։ Պարզելու համար, թե մոտավորապես ՀՀ–ի համար ինչ կարժենա մրցույթը, դիմեցինք հնարավոր պատասխանատու մարմիններին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 5 օր անց մեզ պատասխանեցին.
««Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի անցկացման ֆինանսավորման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունը որևէ տեղեկատվության չի տիրապետում»։
Այնուհետև դիմեցինք ՀՀ կառավարությանը, որտեղից ևս հայտնեցին, որ մրցույթի ֆինանսավորման մասով տեղեկություն չունեն։
Մինչդեռ այն, որ բյուջեից, այնուամենայնիվ, նաև այս մրցույթի անցկացման համար գումար է հատկացվել, փաստում է փետրվարի 17–ին կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշումը, որով գումար է տրամադրվելու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին`«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի և Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացմանը նախապատրաստվելու համար։
Մասնավորապես ՄՀՀ–ի համար մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով կառավարությունը հատկացրել է 170 520 000 դրամ, ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման նպատակով` 60 մլն, հանդերձարանների և միջանցքի վերանորոգման համար` 42 մլն, համալիրի ճակատային մասերի կոսմետիկ նորոգման աշխատանքների նպատակով՝ ևս 6,5 մլն դրամ։
Գնել Սանոսյանը ծանոթացել է «Մանկական Եվրատեսիլի» անցկացման պայմաններին
ՄՀՀ–ում կփոխարինվեն նաև երկու վերելակները, որոնց ձեռքբերման նպատակով հատկացվել է 22 800 000 դրամ։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության նպատակով էլ հատկացվել է 400 000 դրամ:
Չնայած դրան, Կառավարությունից հորդորեցին դիմել Հանրային հեռուստաընկերությանը։
Պարզվեց Հ1–ը ևս դեռ տեղեկություն չունի մրցույթի պահանջվող բյուջեի մասին։
««Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի հյուրընկալման ուղղությամբ իրականացվող աշխատանքները նախապատրաստական փուլում են։ Ներկայումս Եվրոպական հեռարձակողների միության հետ տարվում են միջոցառման նախագծման աշխատանքներ` կոնցեպտուալ, իրավական, լոգիստիկ, ֆինանսական և այլ ուղղություններով, ուստի Ձեր կողմից հայցվող տեղեկությունը դեռևս հասանելի չէ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացնենք, որ «Եվրատեսիլի» անցկացման հետ կապված ծախսերի մոտ 50 տոկոսը իր վրա է վերցնում Եվրոպական հեռարձակողների միությունը՝ այդ թվում մասնակից երկրների անդամավճարների հաշվին։ Ֆինանսավորման մնացած մասը պետք է ապահովի տվյալ երկրում վերը նշված մրցույթի ազգային հեռարձակողը և հյուրընկալող քաղաքի իշխանությունները։
Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրների, «Եվրատեսիլի» անցկացման համար միջինում անհրաժեշտ է 26- 65 մլն դոլար։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ - 2021»-ում Հայաստանը ներկայացրեց 14- ամյա Մալենան իր «Քամի -քամի» երգով և գրավեց առաջին տեղը։ Նա իր հետ հայրենիք բերեց հաղթական գավաթն ու «Մանկական Եվրատեսիլ - 2022» մրցույթը Հայաստանում անցկացնելու ուղեգիրը:
Լրահոս
0