https://arm.sputniknews.ru/20220312/arcakhi-parukh-gjughum-60-mm-tramachapi-akananetic-ardzakvats-arky-pajtel-e-shinutjan-bakum-39684068.html
Արցախի Փառուխ գյուղում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է շինության բակում
Արցախի Փառուխ գյուղում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է շինության բակում
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: 12.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-12T16:14+0400
2022-03-12T16:14+0400
2022-03-12T16:15+0400
արցախ
արցախյան պատերազմ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախի պաշտպանության բանակ (պբ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/0c/39683230_0:463:1200:1138_1920x0_80_0_0_7a093ca5b488bd3541104b8ba6512ab3.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Արցախի դատախազությունը, նշելով, որ այս դեպքն արձանագրվել է ապացույցների հավաքագրման ընթացքում։«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը»,–ասվում է հաղորդագրության մեջ:Ինչպես արդեն հաղորդվել էր` վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:Մարտի 11-ի լույս 12–֊ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:Մարտի 9-ին և10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել էին Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։Ստեղծված իրավիճակի հետ կապված. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրիԻրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/0c/39683230_0:350:1200:1250_1920x0_80_0_0_9abd73c3c44fc7dcba6e5578ba76c324.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախի պաշտպանության բանակ (պբ)
արցախ, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախի պաշտպանության բանակ (պբ)
Արցախի Փառուխ գյուղում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է շինության բակում
16:14 12.03.2022 (Թարմացված է: 16:15 12.03.2022) Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել է համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս: Տեղեկությունը
Facebook–ի էջում հայտնել է Արցախի դատախազությունը, նշելով, որ այս դեպքն արձանագրվել է ապացույցների հավաքագրման ընթացքում։
«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն հաղորդվել էր` վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ:
Մարտի 11-ի լույս 12–֊ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը
հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։
Ադրբեջանի զինուժը
ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել:
Մարտի 9-ին և10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել էին Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։
Իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։