https://arm.sputniknews.ru/20220312/arcakhenergvon-hvordvorum-e-khnajvoghabar-ogtvel-energiajic-bajc-tnerumy-kutshir-khvokheq-kan-39682145.html
«Արցախէներգոն» հորդորում է խնայողաբար օգտվել էներգիայից, «բայց տներումը կուճիր խոխեք կան»
«Արցախէներգոն» հորդորում է խնայողաբար օգտվել էներգիայից, «բայց տներումը կուճիր խոխեք կան»
Sputnik Արմենիա
Օգտատերերից մեկը բավականին էմոցիոնալ կերպով է արձագանքել այս հայտարարությանը։ 12.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-12T15:17+0400
2022-03-12T15:17+0400
2022-03-12T15:27+0400
էլեկտրաէներգիա
արցախ
գազ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/13/26147717_0:35:1600:935_1920x0_80_0_0_886b355ab3abd34b2c530fb248ff448b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Արցախէներգո» ՓԲԸ–ն Facebook-ի էջում Արցախի սպառողներին հորդորում է մինչև մարտի 15-ը մարել սպառած էլեկտրաէներգիայի պարտքը, և, դրանից բացի, խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:Նշվում է, որ մարտի 8-ից «Արցախբանկ», «Արցախփոստ», «Հայբիզնեսբանկ», «Հայէկոնոմբանկ» և «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունների համապատասխան սպասարկման կետերում, «Իդրամ», «Մոբիդրամ», «Թել-Սել» էլեկտրոնային հարթակներում և pay.artsakhenergo.am կայքում տեղադրված է տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:Նշենք, որ օգտատերերից մեկը բավականին էմոցիոնալ կերպով է արձագանքել այս հայտարարությանը։Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։«Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնցում ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/01/13/26147717_0:0:1424:1068_1920x0_80_0_0_0a5cdc247405a24fda9452f74ccadce7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրաէներգիա, արցախ, գազ
էլեկտրաէներգիա, արցախ, գազ
«Արցախէներգոն» հորդորում է խնայողաբար օգտվել էներգիայից, «բայց տներումը կուճիր խոխեք կան»
15:17 12.03.2022 (Թարմացված է: 15:27 12.03.2022) Օգտատերերից մեկը բավականին էմոցիոնալ կերպով է արձագանքել այս հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Արցախէներգո» ՓԲԸ–ն
Facebook-ի էջում Արցախի սպառողներին հորդորում է մինչև մարտի 15-ը մարել սպառած էլեկտրաէներգիայի պարտքը, և, դրանից բացի, խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:
«Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակ»,–ասվում է «Արցախէներգո»–ի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ մարտի 8-ից «Արցախբանկ», «Արցախփոստ», «Հայբիզնեսբանկ», «Հայէկոնոմբանկ» և «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունների համապատասխան սպասարկման կետերում, «Իդրամ», «Մոբիդրամ», «Թել-Սել» էլեկտրոնային հարթակներում և pay.artsakhenergo.am կայքում տեղադրված է տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:
Նշենք, որ օգտատերերից մեկը բավականին էմոցիոնալ կերպով է արձագանքել այս հայտարարությանը։
«Արցախէներգո լավ կիրումք։ Պավեր առանց գազ ամեն օր ուրյուգյունը Բաղրամյան 4,4ա, 6,6ա շենքերումը լյուս չի ինում, խեչք մին պեն նախաձեռնում։ Լոխ հասկանում ընք, նապրիժենին շատ ա, լոխ լույս ին պընցընում, բայց տներումը կուճիր խոխեք կան»,–մեկնաբանություններում գրել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից
զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնցում ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։