https://arm.sputniknews.ru/20220312/anvtangutjan-erashkhiqneri-masin-rusakan-arajarknery-masnakivoren-kvorcrel-en-uzhy-rjabkvov-39680774.html
Անվտանգության երաշխիքների մասին ռուսական առաջարկները մասնակիորեն կորցրել են ուժը. Ռյաբկով
Անվտանգության երաշխիքների մասին ռուսական առաջարկները մասնակիորեն կորցրել են ուժը. Ռյաբկով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի փոխարտգործնախարարը ռազմավարական սխալ է անվանել անվտանգության շուրջ բանակցությունների թեման փոխարինելու` ԱՄՆ-ի փորձերը։ 12.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-12T14:21+0400
2022-03-12T14:21+0400
2022-03-12T15:22+0400
սերգեյ ռյաբկով
ռուսաստան
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37370493_0:544:2609:2012_1920x0_80_0_0_9656a29ae9e6a323db1ae460e2978c5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով երկխոսության վերսկսմանը, եթե ԱՄՆ-ն պատրաստ է դրան։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շուրջ։Անդրադառնալով Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին, որոնք հրապարակվել են անցյալ տարվա դեկտեմբերին, Ռյաբկովը նշել է, որ հազիվ թե դրանք լիովին ուժի մեջ են մնում, քանի որ եվրոպական անվտանգության հետ կապված իրավիճակն արմատապես փոխվել է: Նա ռազմավարական սխալ է անվանել ՌԴ-ի հետ անվտանգության շուրջ բանակցությունների օրակարգը փոխելու` Վաշինգտոնի փորձերը:Շտապ պետք է ԱՄՆ-ի պատասխանը ՌԴ առաջարկներին. ՌյաբկովԴիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ռազմավարական կայունության թեմայով միակողմանի զիջումներ չեն լինի։Նա կարծում է, որ Մոսկվան չափազանց տևական ժամանակ համոզվել է, որ Վաշինգտոնում իրեն չեն լսում և հաշվի չեն առնում Ռուսաստանի արմատական շահերը:Փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվում և շարունակվում են մշտական ռեժիմով:Ռյաբովը նաև քննադատել է երրորդ համաշխարհային պատերազմի մասին Վաշինգտոնի հայտարարությունները: Նա նման արտահայտությունները նյարդերի վրա խաղալու փորձ է անվանել։ՌԴ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է հետևանքների մասին՝ Ուկրաինային սպառազինություն փոխանցելու դեպքումԱնդրադառնալով Մոսկվայի հակադարձ միջոցառումներին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին ի պատասխան, Ռյաբկովը հայտնել է, որ Արևմուտքի դեմ պատասխան անհատական պատժամիջոցների ցուցակները պատրաստ են:Անցյալ տարվա վերջին Մոսկվան Բրյուսելին և Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ արևելք չընդարձակելն էր, մասնավորապես՝ Ուկրաինայի հաշվին: Սակայն արևմտյան գործընկերները, ռուսական ղեկավարության կարծիքով, անտեսել են այդ կետը իրենց հետագա պատասխանում։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37370493_0:58:2609:2015_1920x0_80_0_0_55931ac77fa5095c45a5aecadb0678eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ ռյաբկով, ռուսաստան, ամն, բանակցություն
սերգեյ ռյաբկով, ռուսաստան, ամն, բանակցություն
Անվտանգության երաշխիքների մասին ռուսական առաջարկները մասնակիորեն կորցրել են ուժը. Ռյաբկով
14:21 12.03.2022 (Թարմացված է: 15:22 12.03.2022) Ռուսաստանի փոխարտգործնախարարը ռազմավարական սխալ է անվանել անվտանգության շուրջ բանակցությունների թեման փոխարինելու` ԱՄՆ-ի փորձերը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերով երկխոսության վերսկսմանը, եթե ԱՄՆ-ն պատրաստ է դրան։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի շուրջ։
«Մենք, եթե ամերիկացիները պատրաստ լինեն դրան, իհարկե կարող ենք վերսկսել երկխոսությունը և տրամադրված ենք դրան, ինչպես և ՀՍԿՊ-ի շրջանակում աշխատանքին, որտեղ ևս որոշակի դադար կա։ Ամեն ինչ Վաշինգտոնից է կախված»,-ասել է նա։
Անդրադառնալով Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին, որոնք հրապարակվել են անցյալ տարվա դեկտեմբերին, Ռյաբկովը նշել է, որ հազիվ թե դրանք լիովին ուժի մեջ են մնում, քանի որ եվրոպական անվտանգության հետ կապված իրավիճակն արմատապես փոխվել է: Նա ռազմավարական սխալ է անվանել ՌԴ-ի հետ անվտանգության շուրջ բանակցությունների օրակարգը փոխելու` Վաշինգտոնի փորձերը:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի կողմից ռազմավարական կայունության թեմայով միակողմանի զիջումներ չեն լինի։
«Վերջին տարիների ընթացքում մենք մշտապես ընդգծել ենք, որ ռուսական կողմից որևէ միակողմանի զիջում չկա և չի կարող լինել։ ԱՄՆ-ի «ուզում եմ»-ներին ընդառաջ ոչ մի քայլ չի կարող լինել»,-ասել է Ռյաբկովը։
Նա կարծում է, որ Մոսկվան չափազանց տևական ժամանակ համոզվել է, որ Վաշինգտոնում իրեն չեն լսում և հաշվի չեն առնում Ռուսաստանի արմատական շահերը:
Փոխնախարարը միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները չեն ընդհատվում և շարունակվում են մշտական ռեժիմով:
Ռյաբովը նաև քննադատել է երրորդ համաշխարհային պատերազմի մասին Վաշինգտոնի հայտարարությունները: Նա նման արտահայտությունները նյարդերի վրա խաղալու փորձ է անվանել։
Անդրադառնալով Մոսկվայի հակադարձ միջոցառումներին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին ի պատասխան, Ռյաբկովը հայտնել է, որ Արևմուտքի դեմ պատասխան անհատական պատժամիջոցների ցուցակները պատրաստ են:
Անցյալ տարվա վերջին Մոսկվան Բրյուսելին և Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծերը, գլխավոր պահանջը ՆԱՏՕ-ի՝ արևելք չընդարձակելն էր, մասնավորապես՝ Ուկրաինայի հաշվին: Սակայն արևմտյան գործընկերները, ռուսական ղեկավարության կարծիքով, անտեսել են այդ կետը իրենց հետագա պատասխանում։