https://arm.sputniknews.ru/20220311/ukrainajum-iravitshaky-kargavvorelu-hamar-rdi-kvoghmic-kvonkret-pahanjner-en-drvel-peskvov-39651201.html
Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար ՌԴ–ի կողմից կոնկրետ պահանջներ են դրվել. Պեսկով
Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար ՌԴ–ի կողմից կոնկրետ պահանջներ են դրվել. Պեսկով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է և բազմիցս ներկայացվել է ուկրաինական կողմին։ Նա ընդգծել է, որ Ղրիմը ռուսական տարածաշրջան է... 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T16:09+0400
2022-03-11T16:09+0400
2022-03-11T16:10+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/05/39423941_0:230:3233:2048_1920x0_80_0_0_780b22390e4c64e89b7a8def41ce723a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար Ռուսաստանը ձևակերպել և ուկրաինական կողմին է փոխանցել իր կոնկրետ պահանջները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Այսօր լրագրողներից մեկը Պեսկովին, իր բնորոշմամբ, «գուցե հիմար» հարց է տվել այն մասին, թե երբ կկարգավորի իրավիճակը Ուկրաինայում։ Պեսկովը չի բացառում Պուտինի և Զելենսկու հանդիպումը«Բացարձակ հիմար հարց չէ, սա շատ խորքային, ճիշտ և օրինաչափ հարց է։ Հավանաբար, դուք կհամաձայնեք, որ նախագահը բազմիցս ասել է, որ մենք 8 տարի շարունակ մեր արևմտյան գործընկերներին բանակցությունների ընթացքում դրդում էինք, որ իրենք ազդեն Կիևի վրա և ստիպեն նրան հրաժարվել սպանել իրենց իսկ մարդկանց Դոնբասում և գնալ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով», – ասել է Պեսկովը։Նա նշել է, որ 8 տարի շարունակ Պուտինը բավական համբերատար մասնավոր բանակցությունների ժամանակ տարբեր ձևակերպումներով փորձել է համոզել դրանում «մեր արևմտյան գործընկերներին»։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մի քանի տասնամյակներ իր «զրուցակիցների» ուշադրությունը հրավիրում էր նրան, որ Ռուսաստանն իրեն վտանգված է զգում այն բանից հետո, երբ նրանք իրենց ռազմական ենթակառուցվածքներով «մեր կողմ» են շարժվում։Նրա խոսքով` հետևաբար այդ երկու հարցին լուծում է պետք գտնել։«Այդ հարցերի լուծման համար ռուսական կողմը կոնկրետ պատասխան-պահանջներ է ձևակերպել, որոնք տվյալ դեպքում ուկրաինական կողմին փոխանցվել են, և որքանով մեզ հայտնի է, այդ պահանջներն ուկրաինացիները քննարկվում են իրենց խորհրդականների հետ։ Նախևառաջ ԱՄՆ–ից և ԵՄ երկրներից։ Հույս ունենանք։ Դա է պետք լուծել, այդ դեպքում ամեն ինչ կավարտվի», – ասել է Պեսկովը։Ռուսաստանն ու Ուկրաինան ավելի վաղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը խաղախ բնակիչներին տարհանելու, սննդամթերք և դեղորայք մատակարարելու համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման հարցում փոխըմբռնման էին հասել, սակայն մարդասիրական միջանցքները լիարժեք չեն գործել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/05/39423941_173:0:2904:2048_1920x0_80_0_0_0829725f96853fee10abdeada3a9e7e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար ՌԴ–ի կողմից կոնկրետ պահանջներ են դրվել. Պեսկով
16:09 11.03.2022 (Թարմացված է: 16:10 11.03.2022) Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է և բազմիցս ներկայացվել է ուկրաինական կողմին։ Նա ընդգծել է, որ Ղրիմը ռուսական տարածաշրջան է «և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե», իսկ ԴԺՀ–ն և ԼԺՀ–ն սուվերեն, անկախ պետություններ են, որոնք ճանաչվել են ՌԴ–ի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար Ռուսաստանը ձևակերպել և ուկրաինական կողմին է փոխանցել իր կոնկրետ պահանջները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Այսօր լրագրողներից մեկը Պեսկովին, իր բնորոշմամբ, «գուցե հիմար» հարց է տվել այն մասին, թե երբ կկարգավորի իրավիճակը Ուկրաինայում։
«Բացարձակ հիմար հարց չէ, սա շատ խորքային, ճիշտ և օրինաչափ հարց է։ Հավանաբար, դուք կհամաձայնեք, որ նախագահը բազմիցս ասել է, որ մենք 8 տարի շարունակ մեր արևմտյան գործընկերներին բանակցությունների ընթացքում դրդում էինք, որ իրենք ազդեն Կիևի վրա և ստիպեն նրան հրաժարվել սպանել իրենց իսկ մարդկանց Դոնբասում և գնալ Մինսկի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ 8 տարի շարունակ Պուտինը բավական համբերատար մասնավոր բանակցությունների ժամանակ տարբեր ձևակերպումներով փորձել է համոզել դրանում «մեր արևմտյան գործընկերներին»։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մի քանի տասնամյակներ իր «զրուցակիցների» ուշադրությունը հրավիրում էր նրան, որ Ռուսաստանն իրեն վտանգված է զգում այն բանից հետո, երբ նրանք իրենց ռազմական ենթակառուցվածքներով «մեր կողմ» են շարժվում։
«Մեզ դա դուր չի գալիս, մենք մեզ վտանգված ենք զգում, և դրա վրա աչք փակել չենք կարող, ինչո՞ւ եք դա անում։ Պատասխան չի եղել և մեզ պարզապես փաստի առաջ են կանգնեցրել», – ասել է մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով` հետևաբար այդ երկու հարցին լուծում է պետք գտնել։
«Այդ հարցերի լուծման համար ռուսական կողմը կոնկրետ պատասխան-պահանջներ է ձևակերպել, որոնք տվյալ դեպքում ուկրաինական կողմին փոխանցվել են, և որքանով մեզ հայտնի է, այդ պահանջներն ուկրաինացիները քննարկվում են իրենց խորհրդականների հետ։ Նախևառաջ ԱՄՆ–ից և ԵՄ երկրներից։ Հույս ունենանք։ Դա է պետք լուծել, այդ դեպքում ամեն ինչ կավարտվի», – ասել է Պեսկովը։
Ռուսաստանն ու Ուկրաինան ավելի վաղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը խաղախ բնակիչներին տարհանելու, սննդամթերք և դեղորայք մատակարարելու համար մարդասիրական միջանցքների համատեղ ապահովման հարցում փոխըմբռնման էին հասել, սակայն մարդասիրական միջանցքները լիարժեք չեն գործել։