https://arm.sputniknews.ru/20220311/turqian-ajs-pahin-patzhamijvocner-chi-nakhatesum-rusastani-dem-qalyn-39645981.html
Թուրքիան այս պահին պատժամիջոցներ չի նախատեսում Ռուսաստանի դեմ. Քալըն
Թուրքիան այս պահին պատժամիջոցներ չի նախատեսում Ռուսաստանի դեմ. Քալըն
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է բաց պահել վստահության խողովակը։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T14:36+0400
2022-03-11T14:36+0400
2022-03-11T14:41+0400
թուրքիա
պատժամիջոցներ
ռուսաստան
պատերազմ
ուկրաինա
յենս ստոլտենբերգ
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24613992_0:83:1600:983_1920x0_80_0_0_010a1fa8d9d8b38c265292fdc2e4de96.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։Հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է` դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից, ազդանշանը փոխանցվել է նաև Թուրքիային: Ստոլտենբերգը չէր թաքցրել, որ Թուրքիան այս հարցում առանցքային դեր է խաղում։Հիշեցնենք` փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24613992_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f9993bc1cdc62f4d611b917b0a947f72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, պատժամիջոցներ, ռուսաստան, պատերազմ, ուկրաինա, յենս ստոլտենբերգ, նատօ
թուրքիա, պատժամիջոցներ, ռուսաստան, պատերազմ, ուկրաինա, յենս ստոլտենբերգ, նատօ
Թուրքիան այս պահին պատժամիջոցներ չի նախատեսում Ռուսաստանի դեմ. Քալըն
14:36 11.03.2022 (Թարմացված է: 14:41 11.03.2022) Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է բաց պահել վստահության խողովակը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Թուրքիան այս պահին չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
Հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է` դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից, ազդանշանը փոխանցվել է նաև Թուրքիային: Ստոլտենբերգը չէր թաքցրել, որ Թուրքիան այս հարցում առանցքային դեր է խաղում։
«Այս պահին մենք չենք ծրագրում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Անկարան ցանկանում է բաց պահել վստահության խողովակը։ Եվ, իհարկե, մենք չենք ուզում, որ մեր տնտեսությունը տուժի», - ասել է Քալընը։
Հիշեցնենք` փետրվարի24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։