https://arm.sputniknews.ru/20220311/stepanakerty-hvosanqazrkvats-che-qaghaqapet-39641709.html
Ստեփանակերտը հոսանքազրկված չէ. քաղաքապետ
Ստեփանակերտը հոսանքազրկված չէ. քաղաքապետ
Sputnik Արմենիա
Telegram ալիքներում տեղեկություն է տարածվել, թե Արցախի մայրաքաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T13:45+0400
2022-03-11T13:45+0400
2022-03-11T13:46+0400
ստեփանակերտ
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34636617_0:14:1600:915_1920x0_80_0_0_0aa30a2c08a99c623e8abb257e3bcca8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հերքեց քաղաքի` ամբողջությամբ հոսանքազրկված լինելու մասին լուրը։Այդ մասին Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։Նշենք, որ Telegram ալիքներում տեղեկություն է տարածվել, թե Արցախի մայրաքաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։«Արցախէներգո» ՓԲԸ–ն էլ իր հերթին հայտնել է, որ նախատեսված բոլոր պլանային անջատումները հետաձգում են մինչև բնական գազի մատակարարման վերականգնումը։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/19/34636617_181:0:1420:929_1920x0_80_0_0_b240c73a5592500b249d017f55a83c06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, էլեկտրաէներգիա
ստեփանակերտ, էլեկտրաէներգիա
Ստեփանակերտը հոսանքազրկված չէ. քաղաքապետ
13:45 11.03.2022 (Թարմացված է: 13:46 11.03.2022) Telegram ալիքներում տեղեկություն է տարածվել, թե Արցախի մայրաքաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հերքեց քաղաքի` ամբողջությամբ հոսանքազրկված լինելու մասին լուրը։
Այդ մասին Սարգսյանն ասաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ Telegram ալիքներում տեղեկություն է տարածվել, թե Արցախի մայրաքաղաքն ամբողջությամբ հոսանքազրկվել է։
«Ոչ, Ստեփանակերտում հոսանք կա, ուղղակի տեղ–տեղ անջատում են, բայց անմիջապես կարգավորվում է հարցը։ Գազատարի վթարման պատճառով հաճախ հոսանքի ճնշումը մեծ է լինում, խնդիր է առաջանում, սակայն անմիջապես վերանորոգում են։ Այն ընտանիքներն էլ, որոնք գազամատակարարման դադարեցման պատճառով դժվարություններ են ունենում, քաղաքապետարանը քայլեր ձեռնարկում է հարցը լուծելու առումով, սակայն էլեկտրացանցն իր աշխատանքները հավուր պատշաճի է կատարում»,– նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
«Արցախէներգո» ՓԲԸ–ն էլ իր հերթին հայտնել է, որ նախատեսված բոլոր պլանային անջատումները հետաձգում են մինչև բնական գազի մատակարարման վերականգնումը։