https://arm.sputniknews.ru/20220311/rusatjacutjan-arshavi-atshy-karvogh-e-pataskhan-mijvocneri-hangecnel-peskvov-39648726.html
Ռուսատյացության արշավի աճը կարող է պատասխան միջոցների հանգեցնել. Պեսկով
Ռուսատյացության արշավի աճը կարող է պատասխան միջոցների հանգեցնել. Պեսկով
Sputnik Արմենիա
Մոսկվան կարող է արևմտյան մի շարք երկրներից պահանջել միջոցներ ձեռնարկել ռուսատյացության արշավը տապալելու համար։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T15:26+0400
2022-03-11T15:26+0400
2022-03-11T15:48+0400
ռուսաստան
դմիտրի պեսկով
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1a/26230418_0:0:3251:1830_1920x0_80_0_0_736a6c94ac372285475027dd8b70deaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանցիները պետք է զգոն լինեն և զգուշություն դրսևորեն որոշ արևմտյան երկրներում ռուսների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ աճող ատելության պատճառով։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրա խոսքով` այլ երկրների ղեկավարների հետ բանակցություններում առայժմ այլ հարցեր են բարձրացվում, բայց ռուսատյացության արշավի աճը կարող է հանգեցնել նրան, որ Մոսկվան միջոցներ ձեռնարկի։«Դժոխային ֆլեշմոբ». Զախարովան՝ եվրոպական երկրներում ռուսատյացության ալիքի մասին«Այնտեղ այլ խնդիրներ են դրված, և աշխատանքները կենտրոնանում են այլ հարցերի վրա, բայց, անկասկած, ռուսատյացության արշավի այդ աճը, ի վերջո, մեզ կստիպի բավականին պարզ լեզվով կոչ անել երկրների ղեկավարություններին միջոցներ ձեռնարկել այդ արշավին վերջ տալու համար»,- հայտնել է Պեսկովը:Հետընթաց և ռասիզմ. Meta–ն թույլատրել է ռուս զինվորների նկատմամբ բռնություն կոչեր հնչեցնելՌԴ նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ իսկական ռուսը երբեք չի ամաչում ռուս լինելուց։«Եթե ինչ-որ մեկը նման բան է ասում, ուրեմն ինքը ռուս չէ, և նրա նկատմամբ ոչ մի պահանջ չկա: Նա մեզ հետ չէ», - ասել է Պեսկովը՝ արձագանքելով որոշ քաղաքացիների այն հայտարարությանը, թե ամաչում են, որ ռուս են։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1a/26230418_424:0:3153:2047_1920x0_80_0_0_e629dc2bedad1c00b06e364d66619d00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դմիտրի պեսկով, եվրոպա
ռուսաստան, դմիտրի պեսկով, եվրոպա
Ռուսատյացության արշավի աճը կարող է պատասխան միջոցների հանգեցնել. Պեսկով
15:26 11.03.2022 (Թարմացված է: 15:48 11.03.2022) Մոսկվան կարող է արևմտյան մի շարք երկրներից պահանջել միջոցներ ձեռնարկել ռուսատյացության արշավը տապալելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանցիները պետք է զգոն լինեն և զգուշություն դրսևորեն որոշ արևմտյան երկրներում ռուսների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ աճող ատելության պատճառով։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արևմտյան մի շարք երկրներում ավելի ու ավելի է զգացվում ռուսների և ՌԴ քաղաքացիների հանդեպ ատելությունը։ Դա շատ վտանգավոր է, և մեր համաքաղաքացիները պետք է զգոն լինեն և համապատասխան զգուշություն դրսևորեն։ Իհարկե, մենք հույս ունենք, որ բոլոր երկրների իշխանությունները, այնուամենայնիվ, իրենց հայտարարություններից հետո «հող չեն պարարտացնելու» այդ ատելությունն ու ռուսատյացությունը ավելացնելու համար»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` այլ երկրների ղեկավարների հետ բանակցություններում առայժմ այլ հարցեր են բարձրացվում, բայց ռուսատյացության արշավի աճը կարող է հանգեցնել նրան, որ Մոսկվան միջոցներ ձեռնարկի։
«Այնտեղ այլ խնդիրներ են դրված, և աշխատանքները կենտրոնանում են այլ հարցերի վրա, բայց, անկասկած, ռուսատյացության արշավի այդ աճը, ի վերջո, մեզ կստիպի բավականին պարզ լեզվով կոչ անել երկրների ղեկավարություններին միջոցներ ձեռնարկել այդ արշավին վերջ տալու համար»,- հայտնել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ իսկական ռուսը երբեք չի ամաչում ռուս լինելուց։
«Եթե ինչ-որ մեկը նման բան է ասում, ուրեմն ինքը ռուս չէ, և նրա նկատմամբ ոչ մի պահանջ չկա: Նա մեզ հետ չէ», - ասել է Պեսկովը՝ արձագանքելով որոշ քաղաքացիների այն հայտարարությանը, թե ամաչում են, որ ռուս են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում
եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։