https://arm.sputniknews.ru/20220311/putinn-asel-e-vor-kievi-het-banakcutjunnerum-drakan-teghasharzh-ka-39651907.html
Պուտինն ասել է, որ Կիևի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա
Պուտինն ասել է, որ Կիևի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցները և դրանց հակազդելու հնարավորությունը: 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T16:23+0400
2022-03-11T16:23+0400
2022-03-11T16:26+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
խսհմ
ռուսաստան
ալեքսանդր լուկաշենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/13/38864078_64:141:1535:969_1920x0_80_0_0_3ea7c862d6e1cc619e18e5d63d8aa8f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցություններում դրական փոփոխություններ կան։ Նա այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։Անդրադառնալով արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ են ձեռնարկվել, բայց ռուսաստանցիներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները:«ԽՍՀՄ-ն ապրել է պատժամիջոցների պայմաններում, զարգացել է և հսկայական հաջողությունների հասել։ ... Նույնիսկ 90-ականներից հետո ԽՍՀՄ–ից մնացած պատժամիջոցները պահպանվել են Ռուսաստանի նկատմամբ և անցել արդեն նոր ու նորագույն ժամանակներ»,- նշել Է Պուտինը։Նրա խոսքով՝ պատժամիջոցները տնտեսական ու տեխնոլոգիական ինքնիշխանությունն ամրապնդելու հնարավորություններ են տալիս։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։
ուկրաինա
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/13/38864078_241:0:1600:1019_1920x0_80_0_0_4ea678eab35e03d32571e28a8d3720c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, խսհմ, ռուսաստան, ալեքսանդր լուկաշենկո
վլադիմիր պուտին, ուկրաինա, խսհմ, ռուսաստան, ալեքսանդր լուկաշենկո
Պուտինն ասել է, որ Կիևի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա
16:23 11.03.2022 (Թարմացված է: 16:26 11.03.2022) Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցները և դրանց հակազդելու հնարավորությունը:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցություններում դրական փոփոխություններ կան։ Նա այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։
«Ես, անշուշտ, ձեզ կտեղեկացնեմ նաև ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին` ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք հիմա գրեթե ամեն օր են անցկացվում։ Ինչպես ինձ զեկուցել են մեր բանակցողները, որոշակի դրական տեղաշարժեր կան։ Ես այդ ամենի մասին ավելի մանրամասն կպատմեմ», - ասել Է Պուտինը։
Անդրադառնալով արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ են ձեռնարկվել, բայց ռուսաստանցիներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները:
«ԽՍՀՄ-ն ապրել է պատժամիջոցների պայմաններում, զարգացել է և հսկայական հաջողությունների հասել։ ... Նույնիսկ 90-ականներից հետո ԽՍՀՄ–ից մնացած պատժամիջոցները պահպանվել են Ռուսաստանի նկատմամբ և անցել արդեն նոր ու նորագույն ժամանակներ»,- նշել Է Պուտինը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները տնտեսական ու տեխնոլոգիական ինքնիշխանությունն ամրապնդելու հնարավորություններ են տալիս։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում
եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։